Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ավտովարորդների պաշտպանի՝ մեքենաների ներմուծման ոլորտում էլ է մենաշնորհ ձեւավորվում (Տեսանյութ)

Դեկտեմբեր 20,2017 18:04

«Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» ՀԿ նախագահ՝ Տիգրան Հովհաննիսյանը մտահոգված է, եկող տարվա ապրիլի 1-ից ժամանակավորապես կարգելվի ոչ միայն աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան, այլեւ փոքր ձեռներեցներին կարգելեն ընդհանրապես մեքենա ներկրել:

«Միայն աջ ղեկով մեքենաների հարցը չէ, բացահայտել ենք, որ խոշոր ներկրողները պատրաստվում են հունվարի մեկից հետո որպես դիստրիբյուտորներ գրանցեն իրենց իրավունքը մաքսային մարմիններում ու փոքր ձեռներեցների ներմուծումը Հայաստան արգելվի: Բացի այդ, այսուհետեւ, եթե ֆիզիկական անձով ես ներկրում, հարկային օրենսգրքով ավելացվել է դրույթ, որ եթե երեք ամսում վաճառես մեքենան, պետք է տասը տոկոս եկամտահարկ վճարես, մենաշնորհ է ձեւավորվում»,- այսօր «Նոյան տապան» ակումբում ահազանգեց Տիգրան Հովհաննիսյանը:

Նրա տեղեկություններով, խոշոր ավտոներկրողները հանդիպում են ունեցել վարչապետի հետ իրենց հարցերը լուծելու համար. «Անհարգալից վերաբերմունք է, գոնե մեկ անհատի չկանչեցին իրենց քննարկումներին, այնինչ 15-20 մլրդ դրամի շրջանառությունը միայն փոքր ներկրողների կողմից է իրականացվել… աղքատությունը բոլոր հարցերի պատասխանը տալիս է, ժողովուրդն այս բնագավառում բիզնես է իրականացնում իրենց սոցիալական խնդիրները լուծելու համար, պարոն մեր վարչապետը կկոչվի երկրորդ բիզնես ցեղասպանը, առաջինը նախորդ վարչապետ Տիգրան Սարգսյանն էր, որը բիզնեսի ցեղասպանությունը սկսեց տարիներ առաջ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Նոյան տապանի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031