Հայաստանի մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվել են 2017 թ. մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները:
Հարցմանը մասնակցել են 21 մարզական լրագրողներ: Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել աշխարհի առաջնության ոսկե դափնեկիր և Եվրոպայի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին:
1 .Արթուր Ալեքսանյան հ/հ ըմբշամարտ /200 միավոր/ ,
2 .Մաքսիմ Մանուկյան հ/հ ըմբշամարտ, աշխարհի չեմպիոն /188/,
3.Լևոն Արոնյան շախմատ, աշխարհի գավաթակիր, որի շնորհիվ դարձել է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ: Եվրոպայի թիմային առաջնությունում առաջին խաղատախտակի վրա արժանացել է ոսկե մեդալի /168/,
4.Սիմոն Մարտիրոսյան ծանրամարտ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երիտասարդների չեմպիոն, Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն /145/,
5.Հովհաննես Բաչկովբռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր /108/ ,
6.Գոռ Մինասյանծանրամարտ, համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, Եվրոպայի արծաթե մեդալակիր, Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն /99/,
7.Տիգրան Կիրակոսյան սամբո, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն /90/,
8.Սերգեյ Միքայելյան դահուկային սպորտ,համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր և նվաճել է 2018թ. ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր: ՀՀ դահուկային սպորտի պատմությունում սա առաջին և առայժմ միակ խոշոր նվաճումն է միջազգային պաշտոնական մրցումներում /61/,
9.Արթուր Թովմասյան սպորտային մարմնամարզություն, օղակների վրա դարձել է համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն և աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկի հաղթող /44/,
10.Անդրանիկ Կարապետյան ծանրամարտ, համաշխարհային ուսանողական խաղերի փոխչեմպիոն, մինչև 23 Եվրոպայի տարեկանների չեմպիոն /42/:
Այս տարի եւս մարզական լրագրողների ֆեդերացիայի ներկայացրած ցանկից բացակայում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի անունը: