Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը Ծառուկյանին պատկանող ընկերությանը մաքսատուրքից կազատի

Դեկտեմբեր 20,2017 16:32

Կառավարությունը նախատեսում է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի Սոլար» ընկերությանն արտոնություն տալ եւ ՀՀ ներմուծվող ապրանքների մաքսատուրքից ազատել:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության վաղվա՝ դեկտեմբերի 21-ի նիստի օրակարգից:

Ըստ որոշման նախագծի, կառավարությունը կբավարարի «Մուլտի Սոլար» ՍՊԸ-ի հայտը, որով առաջարկվում է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները ներմուծման մաքսատուրքից ազատել:

Նախագծում նշված է՝ ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ, ըստ ընկերության, չեն արտադրվում ԵԱՏՄ անդամ երկրներում։

«Մուլտի Սոլարը» նախատեսում է Չինաստանից ներմուծել ընդհանուր 74 միլիոն 126 հազար 430 դրամի սարքավորումներ եւ դրանց բաղկացուցիչ մասերը:

Այս ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է արեւային վահանակների արտադրության եւ արեւային համակարգերի տեղադրման համար:

«Մուլտի Սոլարը» վստահեցնում է՝ ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 967 միլիոն դրամի ներդրումներ եւ ստեղծել 49 նոր աշխատատեղ ծրագրի իրականացման առաջին տարում, ապա աշխատակիցների թիվն աստիճանաբար հասցնել 97-ի։

Բացի այս, ինչպես ընկերությունն է ներկայացնում, ծրագրով նաեւ  նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 2,4 միլիարդ դրամ, որից 242,5 միլիոն դրամը կիրացվի ՀՀ տարածքում, 727,5 միլիոն դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներում, իսկ 1455,0 միլիոն դրամը՝  3-րդ երկրներում, մասնավորապես՝ ԱՄՆ տարածքում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031