Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի հեռախոսազանգը փոխեց մեր ընտանիքի կյանքը». պատմում են Ալեքյանները (Տեսանյութ, ֆոտոշարք)

Դեկտեմբեր 20,2017 15:42

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամն այսօր 27-րդ սոցիալական բնակարանը նվիրեց Ալեքյանների 4 հոգանոց ընտանիքին: Բնակարանը երեք սենյականոց է, գտնվում է Անի թաղամասում, ձեռք են բերել 12 հազար ԱՄՆ դոլարով:

Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանը, ի տարբերություն նախորդ բնակարանների, այն ձեռք է բերվել ոչ թե մեկ բարերարի միջոցներով, այլ տարբեր բարեգործական միջոցառումներից ստացված հասույթից. մասնակցություն են ունեցել նաև Գյումրու քաղաքապետն ու քաղաքապետարանի անձնակազմը:

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ներկայացուցիչները՝  հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի գլխավորությամբ, նախ այցելեցին Բարեկամության այգի՝ հետևելով տնակներից մեկի քանդման աշխատանքներին: Հիշեցնենք, որ հիմնադրամը նախևառաջ բնակարաններով է ապահովում Բարեկամության այգում բնակվող անօթևաններին՝ րոպե առաջ փորձելով տնակներից ազատել քաղաքի այս գողտրիկ հատվածը:

Այսօրվա բնակարանամուտին մասնակցում էին քաղաքապետարանի աշխատակիցներ, Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի տնօրեն Արա Պապանյանը, ավագանու անդամներ, արվեստագետներ՝ քանդակագործ Արտուշ Պապոյանը, օպերային երգչուհի Արևիկ Թանաշեանն իր ամուսնու ու պրոդյուսերի՝Վիգեն Թանաշեանի հետ: Երգչուհին ևս իր լուման է ունեցել բնակարանի ձեռքբերմանը՝ այս նպատակի համար տալով բարեգործական համերգ:

Բնակարանամուտը նշելիս՝ Սրբազանը նրան խնդրեց մի ուրախ երգ երգել:

https://www.youtube.com/watch?v=x42RfaUTiRI&feature=youtu.be

Տանտիրուհին՝ Արսինե Ալեքյանն Aravot.am-ի հետ զրույցում կիսվեց իր ապրումներով: «Բարեկամության այգին տնակներից ազատում են, հերթով բնակարաններ են հատկացնում: Առավոտ կանուխ ինձ զանգ եկավ, վերցրեցի հեռախոսը, «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանն էր: Բարի լույսը սկսեց բարի լուրով, ասաց՝ գիտեք, օրը ձեզ համար ուրախ է սկսվելու, բնակարան ենք ձեզ գնել: Անակնկալի էի եկել…Անտանելի է այլևս տնակներում ապրելը, 29 տարի տնակի մեջ՝սարսափելի վիճակում ու հետո այս բնակարանը: Չեմ էլ ուզում հիշել տնակը: Չեք պատկերացնի՝ ինչքան շնորհակալ եմ: Թող տարոսը մյուս անօթևաններին լինի, թող քաղաքում ոչ մի տնակ չմնա»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031