«Նման բան չի եղել: Դրանք հերյուրանքներ են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Հիշեցնենք, մամուլում լուրեր հրապարակվեցին, թե խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը եւ Արթուր Մանուկյանը խորհրդարանում վիճաբանել են, քաշքշել միմյանց: Պատճառը եղել է այն, որ Սերգեյ Բագրատյանը հայհոյել է Նապոլեոն Ազիզյանին`իր քվեարկության համար:
Ի դեպ, լրագրողների հետ զրույցում Նապոլեոն Ազիզյանն ասաց, որ պատահաբար մատն է կպել քվեարկության կոճակին:
Տեղեկություններ եղան նաեւ, որ վիճաբանությունից հետո «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները գնացել են Գագիկ Ծառուկյանի մոտ`պարզաբանելու կատարվածը: Իվետա Տոնոյանն ասաց`քանի որ վիճաբանություններ, քաշքշուկներ չեն եղել, հետեւաբար, նաեւ պարզաբանումների խնդիր չկա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Չի եղել, կլինի, ամեն ինչ դեռ առջևում է, բա, արհեստական ՞ուժի կենտրոն են՞ ստեղծել, ստեղից-էնտեղից հավաքել են , հիմա էլ պտի տրաքի չէ?