Դեկտեմբերի 19-ին, ժամը 18.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ծոծրակի բազմաթիվ պատռված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2001 թ. ծնված Ս. Բ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է կրակոցի հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, 2000 թ. ծնված Մ. Կ.-ն կրակել է թռչնի վրա, և փամփուշտի կոտորակները դիպել են նույն ուղղությամբ գտնվող Ս. Բ.-ի ծոծրակին` պատճառելով վնասվածք:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 23.00-ին, Մ. Կ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ, Ծափաթաղ բնակավայրի վերջնամասում գտնվող «Մեխտու» անվամբ սարալանջին Մ. Կ.-ի մատնանշած հատվածում հայտնաբերվել և վերցվել է որսորդական հրացանը:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն