Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ պատգամավորները պետք է նշեն`ի՞նչ կարգավիճակով են այցելում Արցախ

Դեկտեմբեր 20,2017 14:46

«Կարծում եմ, որ ԵՄ որեւէ անդամ պետությունում ազգային մակարդակով դժվարություն չի լինի փաստաթուղթն անցկացնելու, դրանից հետո, երբ գա Եվրոպական խորհրդարան, վերջնական կվավերացվի»,- Հայաստանի խորհրդարանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը: Լրագրողները հետաքրքրվել էին` ե՞րբ է վավերացվելու ՀՀ-ԵՄ համաձայնագիրը:

Բանախոսն ընդգծեց`Հայաստանն առաջին երկիրն է, որ ԵԱՏՄ անդամ լինելով, նաեւ խորը հարաբերութուններ է ձեւավորում ԵՄ-ի հետ. «Մի հարաբերությունը չի հակասում մյուսին: Հայաստանը ցույց է տալիս, որ ի զորու է սեփական որոշումներ կայացնել իբրեւ ինքնիշխան պետություն`շատ հստակ ձեւակերպված ունենալով իր հավակնությունների սկզբունքը եւ ապագայի տեսլականը»:

Անդրադառնալով Արցախ այցելության համար եվրոպացի պատգամավորների` ադրբեջանական սեւ ցուցակներում հայտնվելուն, Սաջադ Քարիմը նշեց, որ ԵԽ անդամներն ազատ են խորհրդարանական գործունեություն իրականացնել: Ասաց նաեւ, որ Արցախ այցելելիս ԵԽ պատգամավորները  պետք է հստակ նշեն, թե ինչ կարգավիճակով են այցելում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031