Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. «Վաղ է խոսել, թե մենք ի՞նչ իրավիճակում ենք լինելու այն ժամանակ երբ ընտրելու ենք վարչապետ» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 20,2017 14:17

«Ցանկացած նման որոշում կայացվում է կախված քաղաքական իրավիճակից, երբ նման որոշում լինի, ես կարտահայտեմ իմ դիրքորոշումը: Նման հարցերի քննարկման ժամանակ հաշվի են առնվում բազում գործոններ: Այսօր վաղ է խոսել, թե մենք ի՞նչ իրավիճակում ենք լինելու այն ժամանակ երբ ընտրելու ենք վարչապետ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով հարցին` Սահմանադրական փոփոխություններից առաջ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չի հավակնում ոչ նախագահի, ոչ էլ վարչապետի պաշտոնին, բայց այժմ, թե ինքը, թե ՀՀԿ-ականները չեն բացառում, որ 2018-ին հենց Սարգսյանն է լինելու վարչապետ:

Այս առիթով լրագրողների տարբեր հարցերին եւ խնդրանքին`հստակեցնել`ի՞նչ իրավիճակների մասին է ակնարկում ինքը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, եթե, օրինակ, ֆորս մաժորային իրավիճակ լինի. «Երբ լինի որոշում, դուք դրա մասին կտեղեկացվեք: Այսօր ես պատրաստ չեմ ներկայացնելու իմ դիրքորոշումը, իմ դիրքորոշումը կախված է լինելու այն մարտահրավերներից, որոնք այդ պահին առկա են լինելու երկրի առջեւ»:

Դավիթ Հարությունյանը խոսեց նաեւ դատաիրավական բարեփոխումներից եւ կոռուպցիայի դեմ պայքարից: Aravot.am-ի դիտարկմանը`ներկայիս դատական համակարգն էականորեն տարբերվում է տաս տարի առաջվա դատական համակարգից, բայց թե այսօր, թե տասը տարի առաջ քաղաքական հնչեղությամբ դատավարություններ էին ընթանում, որոնք հանրության կողմից խեղկատակություններ են որակվում, իսկ այդ գործերով դատավորների կայացրած վճիռները վստահություն չեն ներշնչում մարդկանց մոտ, Դավիթ Հարությունյանը հակադարձեց, որ չի ընդունում, երբ լրագրողի դիրքորոշումը ներկայացվում է իբրեւ հանրության մոտեցում: Ասաց. «Ոչ կոռեկտ հարցերի չեմ պատասխանում»:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031