Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տետրս ուզում էին խլել, ստիպված թողեցի խցում». Լարված մթնոլորտ՝ «ծռերի» գործով նիստում

Դեկտեմբեր 20,2017 14:13

2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով հերթական դատական նիստում այսօր ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ դատավոր Մեսրոպ Մակյանին տեղեկացնելով, որ պաշտպանյալի իրավունքները ոտնահարվում են:

Ալումյանը նշեց՝ Բարսեղյանին ՔԿՀ-ից դատարան բերելիս նրա ձեռքից խլել են նոթատետրը, որում նա քրեական գործին առնչվող գրառումներ է կատարել: Ալումյանը միջնորդեց նիստը հետաձգել, որպեսզի միջադեպը հարթվի, եւ իր պաշտպանյալի իրավունքները վերականգնվեն, սակայն միջնորդությունը չհասցրին անգամ քննարկել: Խոսափողներն ամբաստանյալների դիմացից վերցրին, քանի որ Սմբատ Բարսեղյանը շարունակ տեղից խոսում էր:

«Տետրս ուզում էին խլել, ստիպված թողեցի խցում: Ոստիկանները շատ են հղփացել…»,-ասում էր նա:

Առանց դատավորի թույլտվության տեղից խոսելու համար Սմբատ Բարսեղյանն արժանացավ նախազգուշացման: Նիստն ընդմիջվեց, որպեսզի լարված մթնոլորտը հանդարտվի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031