«Ելք»-ից Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ խնդիրը Նապոլեոն Ազիզյանի քվեարկության մեջ է, բայց ոչ Նապոլեոն Ազիզյանը, ոչ «Ծառուկյան» դաշինքից որեւէ պատգամավոր նիստի ժամանակ վարման կարգով ձայն չի խնդրել եւ չի ասել, որ այդ քվեարկությունը սխալ էր: Հետեւությունը հետեւյալն է՝ քվեարկությունը եղել է օրինական»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`անդրադառնալով այսօր կայացած վիճելի քվեարկությանը:
Նա ուշադրություն հրավիրեց նաեւ նրան, որ «Ծառուկյան» դաշինքից որեւէ պահանջ չեղավ քվեարկությունը կրկնելու հետ կապված:
Հարցին, թե հնարավո՞ր է ՀՀԿ-ի ու «Ծառուկյան» դաշինքի միջեւ կուլիսային համաձայնություն է ձեռք բերվել՝ այս նախագիծն անցկացնելու համար, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ամեն ինչ եղել է օրինական, իսկ «Ելքի» էմոցիաներն իրենց վրա եմ թողնում: Ես այլ խմբակցությունների վերաբերյալ գնահատական տալու ցանկություն չունեմ»:
Մանրամասները`տեսանյութում
Ի դեպ, քվեարկությունից հետո ՀՀԿ-ականները ողջագուրվել են Նապոլեոն Ազիզյանի հետ եւ հրաժեշտ տվել միմյանց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ