Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բոյկոտն ավարտվեց. «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքները վերադարձան նիստերի դահլիճ

Դեկտեմբեր 20,2017 14:03

Բոյկոտից հետո ԱԺ նիստերի դահլիճ են վերադարձել «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները: Խորհրդարանում քննարկվում է «Դատական օրենսգիրքը», որը սահմանադրական օրենք է:

Խմբակցության անունից ելույթ ունենալով՝ Նիկոլ Փաշինյանը նորից նկարագրեց, թե ինչ կատարվեց քվեարկության ժամանակ, վստահեցրեց, որ «Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը չի ընդունվել, մեջբերումներ արեց ԱԺ կանոնակարգ օրենքից: Նիստերի դահլիճում Փաշինյանն ու Արմեն Ռուստամյանը տեղից սկսեցին վիճել իրար հետ:

Ի պատասխան՝ Շարմազանովն ասաց, որ ոչ մի խախտում չի եղել եւ օրենքն ընդունվել է, իսկ «Ծառուկյան» խմբակցության որեւէ պատգամավոր՝ սկսած Նապոլեոն Ազիզյանից, որն ասում է, թե չի քվեարկել, բայց կողմի կոճակն է սեղմվել, քվեարկության ժամանակ որեւէ ձայն չեն հանել, հետո են բողոքել:

Ամփոփելով վեճը՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ դա սահմանադրական օրենք չի եղել, այսինքն, այդ օրենքը կարող էր ընդունվել նաեւ 54 ձայնով, ոչ թե 63:

Այժմ քննարկվում է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031