Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Մեզ հաջողվեց CEPA-ին տալ միս ու արյուն»

Դեկտեմբեր 20,2017 13:59

«Մեզ հաջողվեց CEPA-ին տալ միս ու արյուն: Կարծում եմ, մենք հաջողեցինք CEPA-ի առաջին կիրարկումն ապահովել հենց այս դահլիճում»,- այսօր խորհրդարանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի ավարտից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց Արմեն Աշոտյանը: Նիստի արդյունքում ստորագրվեց  համատեղ հռչակագիր, որը ներառում է համագործակցության ամբողջական օրակարգը անվտանգության եւ տարածաշրջանային խնդիրների համատեքստում:

Արմեն Աշոտյանը մանրամասնեց` քննարկել են ՀՀ ժողովրդավարացման հետ կապված առաջընթացը, սահմանադրական բարեփոխումները, ընտրությունները, ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը, տարածաշրջանային անվտանգության խնդիրները, ԼՂ հակամարտությունը, հայ-թուրքական հարաբերությունները: Արմեն Աշոտյանի գնահատմամբ, եզրափակիչ փաստաթուղթը վերաբերում է ոչ միայն հարաբերությունների անցյալին եւ ներկային, այլ տալիս է զարգացման առաջնահերթությունները:

Ի դեպ, Արմեն Աշոտյանը նիստը պատմական է որակում, քանի որ այն գումարվել է ԵՄ հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո եւ հնարավորություն է տվել քննարկել հասարակության ներառման, խորհրդարանական վերահսկողության գործիքները այս համաձայնագրի հետ կապված:

Հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմն էլ նկատեց` հարաբերությունները կատարելագործվել-զարգացել են ոչ միայն ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ, այլ նաեւ խորհրդարանների: «CEPA-ն պատմական հանգրվան է մեր հարաբերությունների մեջ: Այն կնպաստի ներդրումներին, կրթական կապերին, աջակցությանը: CEPA-ն ինքնին նվաճումը չէ, այն ճանապարհի մեկնարկն է: Մենք լիահույս սպասում ենք վավերացման գործընթացին, որ սահուն կանցնի և կվավերացվի համաձայնագիրը: Այս խորհրդարանը դեռ զգալի ծավալի աշխատանք պետք է կատարի, որպեսզի CEPA համաձայնագիրը կատարվի: CEPA-ն իր մեջ պարունակում է շատ լավ հիմք ֆինանսական օժանդակության ցուցաբերման համար ևս, օժանդակություն հատուկ ծրագրերին: Մենք ավանդաբար աշխատել ենք «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքով, որն իր հետ որոշակի պայմաններ է բերում և ՀՀ-ին անհրաժեշտ է ցույց տալ, որ իրական առաջընթաց ունի: Բոլոր ոլորտների հիմքում ընկած է ՀՀ և հայերի ցանկությունը առ սեփական զարգացման վեկտորը` որպես ինքնիշխան պետություն: Սա ֆանտաստիկ ճամփորդություն է լինելու, որով երկիրը առաջ է շարժվելուև և դառնալու է այնպիսին, ինչպիսին ուզում է»,- ասաց նա:

Սաջադ Քարիմը նկատեց` իրենց նպատակը բոլոր քաղաքացիների կյանքի շոշափելի բարելավումն է, ուստի, կոչ են արել ՀՀ իշխանություններին շատ հստակորեն հանրությանը ներկայացնել երկկողմ հարաբերությունների հիմքը: Ինքը կարծում է ապատեղեկատվություն կա, ինչը չի նպաստում, որ պատկերացում ձեւավորվի Եվրոպայի իրական դերի մասին: Բանախոսը նաեւ կարեւորեց ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի ընդունումը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031