Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Դավիթ Լոքյանը հանդիպել է Արծվաշենի բնակիչների հետ

Դեկտեմբեր 20,2017 13:48

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել և քննարկումներ է ունեցել մարզի Ճամբարակ և Շողակաթ խոշորացված համայնքների ղեկավարների և բնակիչների հետ:

Հիմնական հանդիպումները կայացել են Ճամբարակ համայնքի Արծվաշեն բնակավայրի բնակիչների հետ: Նախարար Լոքյանի հետ հանդիպման ժամանակ բնակիչները կրկին բարձրաձայնել են գույքի փոխհատուցման հարցը, սակայն նախարարը հիշեցնելով, որ ՀՀ կառավարությունն արդեն 3 անգամ փոխհատուցում տրամադրել է, ասել է, որ այդ ձևով օգնության տրամադրումը արդյունավետ չէ: Ճամբարակ համայնքում, որպես սահմանամերձ տարածք, առաջիկայում տարբեր տնտեսական ծրագրեր են իրականացվելու՝ 3-5 տոկոս վարկավորմամբ,-տեղեկացրել է Դ. Լոքյանը, ինչին ի պատասխան բազմաթիվ բնակիչներ համաձայնել են և պատրաստակամություն են հայտնել առաջիկայում տնտեսական ծրագրեր ներկայացնել:

Միաժամանակ նախարարն այցելել է Արծվաշենի մի քանի բնակիչների տներ, զրուցել նրանց հետ, ծանոթացել պայմաններին: Չորս երեխա ունեցող Բոզանյանների տան տանիքը վերանորոգելու համար նախարարը հանձնարարել է Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանին մեկ օրվա ընթացքում օժանդակել ընտանիքին՝ տանիքը վերանորոգելու համար: Նմանատիպ օժանդակության հարց է լուծվել նաև Շողակաթ խոշորացված համայնքի Դրախտիկ բնակավայրի վեց երեխա ունեցող Երիցյանների տան վերանորոգման հարցը մասնակի լուծելու համար:

Մարզային այցի ավարտին Դ. Լոքյանը Շողակաթ համայնքում հանդիպել է խոշորացված համայնքների ղեկավարների և վարչական ներկայացուցիչների հետ՝ քննարկել համայնքների 2018 թվականի համայնքային բյուջեները՝ մուտքային և ծախսային մասով: Նախարարն իր գոհունակությունն է հայտնել առ այն, որ սեփական եկամուտների 20 տոկոս աճ է արձանագրվել, իսկ ընդհանուր բյուջեի  30 տոկոսը նախատեսված է կապիտալ ծախսերի և տարբեր սարքավորումների ձեռքբերման համար:

Քննարկումների ավարտին նախարարը տեղեկացրել է, որ հունվարից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի աշխատանքային խմբերը կայցելեն նշված համայնքներ և կվերհանեն համայնքներին, մասնավորապես Արծվաշենին վերաբերող խնդիրները:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031