Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արեգ Միքայելյան. «Թուրքիան   ընդունել է Հայաստանի գերակայությունը աստղագիտության ոլորտում» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 20,2017 13:39

Դեկտեմբերի 20-ին Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը «Տեսակետ» ակումբում խոսեց այն թեմայով, թե ինչպիսին էր անցնող տարին Բյուրականի աստղադիտարանի համար, անդրադարձավ հայկական աստղագիտության դերին միջազգային ասպարեզում, նաեւ կարեւորագույն սպասվող միջոցառումներին:

Նրա ձեւակերպմամբ, իրադարձություններով հարուստ տարի է եղել ոչ միայն աստղադիտարանի համար, այլեւ միջազգային աստղագիտական ձեռքբերումների առումով:

«Ինչպես միշտ, վերջին տարիներին էլ Բյուրականի աստղադիտարանի հիմնական թեմաները եղել են տիեզերական անկայուն երեւույթների ուսումնասիրությունները` նոր փոփոխական աստղեր, ակտիվ գալակտիկաների հայտնաբերում եւ այլն, կանոնավոր աշխատել են երկու դիտակները 2.6 մ եւ 1մ Շմիդտի դիտակը, որի վրա համատեղ ծրագիր կա Ռուսաստանի հետ»,-ասաց աստղադիտարանի տնօրենը: Նա  տեղեկացրեց աստղադիտարանի կառուցվածքային փոփոխությունների, մասնավորապես Գիտական խորհրդի նոր կազմի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում

Պարոն Միքայելյանը նշեց, որ ստեղծել են պատմամշակութային աստղագիտության բաժին, ինչը ղեկավարում է հայտնի տոմարագետ Գրիգոր Բրուտյանը, այժմ կան նաեւ աստղային ինֆորմատիկայի եւ հասարակական կապերի բաժիններ:

2015 թ.-ից Հայաստանը մրցութային սկզբունքով պաշտոնապես դարձել է աստղագիտության տարածաշրջանային կենտրոն: Այս առումով, Արեգ Միքայելյանը կարեւորում է Թուրքիայի ներգրավումը այդ կենտրոնում: «Թուրքիան   ընդունել է Հայաստանի գերակայությունը աստղագիտության ոլորտում, եւ իրենց նույնպես ներգրավել ենք աշխատանքներում: Մենք իրավունք չունենք որեւէ երկրի մասնակցություն սահմանափակել, անգամ՝ եթե դա լինի Ադրբեջանը: Կարեւորն այն է, որ Հայաստանը տարածաշրջանի բոլոր երկրների մեջ աստղագիտության ոլորտում համարվում է մակարդակով ամենաբարձրը»,- փաստեց Բյուրականի աստղադիտարանի տնօրենը:

«Մենք առաջին քայլն արել ենք, հիմա պետք է այնպես անենք, որ Թուրքիայի հասարակությունը գիտակցի, որ պետք է ճանաչել Ցեղասպանությունը, ինչպես Գերմանիան դա արեց Հոլոքոստը ճանաչելով»,-հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում`

Խոսք գնաց նաեւ աստղագետների աշխատավարձերից ու գործողումներից: Արեգ Միքայլելյանը նշեց, որ աստղադիտարանի աշխատողների բազային աշխատավարձը նվազագույնից է սկսվում` 58000 դրամ, իսկ ամենաբարձր աշխատավարձը` հարկերը ներառյալ, 180000 դրամ է: Սակայն թեմատիկ ֆինանսավորման եւ միջազգային գրանտային ծրագրերի մեջ ընդգրկվածների աշխատավարձը կազմում է 300 000-400000 դրամ:

Նրանից տեղեկացանք, որ Բյուրականի աստղադիտարանը 53 միջազգային գործուղում է ունեցել, բազմաթիվ երիտասարդներ մեկնել են տարբեր երկրներ: Բյուրականի աստղադիտարանում եւս մի շարք գիտաժողովներ են անցկացվել:

Մանրամասները` տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031