Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զորակոչիկի ծնողը չի վստահում բժիշկներին. «Չափազանց մեղմ են ամեն ինչ ձեւակերպել» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 20,2017 13:35

2017թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովն այսօրվանից ընդունում է դիմումատուներին: Նրանց թվում էր Արուսյակ Պետրովան: Նա պնդեց, որ որդու՝ Սերժիկ Քամալյանի առողջական վիճակը մտահոգիչ է, մինչդեռ բժշկական հետազոտությունների «չափազանց մեղմ արդյունքներով» նա ճանաչվել է ծառայության համար պիտանի:

Արուսյակ Պետրովան հանձնաժողովի անդամներին հայտնեց, որ որդին ունի աչքերի ցավ, ձեռքերի դող, որը հատկապես արտահայտվում է ֆիզիկական աշխատանքից հետո, ցածր աշխատունակություն, հարթաթաթություն: Նրա մոտ ախտորոշվել է «կիֆոզ», իսկ հարթաթաթությունը երկկողմանի-երկայնակի է՝ առանց ֆունկցիայի խանգարման: «Չափազանց մեղմ են ամեն ինչ ձեւակերպել»,-դժգոհեց մայրը:

Հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ հիմք կա չվստահելու բժշկական հետազոտությունների առկա արդյունքներին: Մայրն ասաց. «Բավարար ուշադրության արժանացել ենք, բայց ոչ՝ բուժման»:

Հանձնաժողովի մասնագետները զննեցին զինակոչիկին: Նա էլ իր հերթին ասաց, որ «մեջքը դուրս է ընկած»:

Քննարկելով դիմումը՝ հանձնաժողովականները որոշեցին, որ Սերժիկ Քամալյանը պիտանի է ծառայության համար եւ կարիք չկա միջնորդել ՀՀ կենտրոնական բժշկական հանձնաժողովին, որպեսզի վերջինս նրան լրացուցիչ հետազոտությունների ուղարկի:

Գեղամ Հարությունյանը նկատեց՝ կառավարության համապատասխան որոշմամբ՝ նախազորակոչային եւ զորակոչային տարիքի տղաները ենթակա են անվճար բուժման, եւ ծնողը կարող էր օգտվել այդ հնարավորությունից: «Հետազոտությունների արդյունքներին չվստահելու հիմքեր ծնողի կողմից չներկայացվեցին»,-ասաց նա:

Հավելենք, որ հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին` ժամը 10:00-ից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031