Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհային պատահարների միայն 10%-ի մասնակիցն է եղել աջակողմյան ղեկ ունեցող ավտոմեքենա. «Փաստ»

Դեկտեմբեր 20,2017 12:54

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Տանոյանը «Փաստին» տեղեկացրեց, որ 2017 թ. 11 ամսվա կտրվածքով աջ ղեկով ավտոմեքենաների մասնակցությամբ գրանցվել է 309 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով գրանցվել է 16 զոհ և 490 վիրավոր։ Տանոյանի խոսքով, սակայն, սրանք աջ ղեկով ավտոմեքենաների մասնակցությամբ վթարներ են, բայց այս թվերի մեջ մտնում են և այն դեպքերը, երբ իրենք են մեղավոր եղել և հակառակը։ Ինչ վերաբերում է ընդհանուր դեպքերին, ապա այս տարվա նախնական տվյալներով գրանցվել է 3241 պատահար, 255 զոհ և 4774 վիրավոր։

Ստացվում է, որ ընդհանուր առմամբ ճանապարհային պատահարների միայն 10%-ի մասնակիցն է եղել աջակողմյան ղեկ ունեցող ավտոմեքենա։ Եվ դեռ հարց է, մեղավորն ով է եղել՝ աջակողմյան, թե ձախակողմյան ղեկ ունեցող ավտոմեքենայի վարորդը։ Բացի այդ էլ դեռ հստակեցված չէ, թե աջակողմյան ղեկ ունեցող ավտոմեքենայի մասնակցությամբ ինչպիսի վթար է տեղի ունեցել։

Նախագծում ասվում է, թե Հայաստանում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն, մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումը սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում։

Սակայն նույն ձախակողմյան ղեկով ավտոմեքենան, իրավիճակից կախված, կարող է վերադասավորվելու, վազանց կատարելու և այլ դեպքերում նույնպես վթարի պատճառ հանդիսանալ։

Նշենք նաև, որ Հայաստանում աջ ղեկով ավտոմեքենաների թիվը կազմում է մոտավորապես 31-35 հազար, ինչից հետևում է, որ հաջորդ տարիներին նույնքան քաղաքացի որոշակի խնդիրների առաջ կարող է կանգնել իր ավտոմեքենայի շահագործման հարցում, հատկապես, որ նախագծում ասված է, որ հետագայում դրանց շահագործումն առհասարակ կարգելվի։

Քրիստինա ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031