Ո՞նց կարելի ա պայքարող քաղաքացուն ծաղրել։ Պայքարողների հետ կարող եք համաձայն չլինել, հարց չկա, բայց գոնե մի փոքր բարոյականություն ունեցող մարդը կմտածի, լավ՝ թեկուզ սխալ են, բայց ամեն դեպքում էս էրգրին պայքարող ջահելներ պետք են՝ թեկուզ սխալ ուղղությամբ պայքարողներ։ Բարոյական մարդը, նույնիսկ եթե համոզված լինի, որ պայքարը չի հաղթելու, միեւնույն է, չի հարձակվի ջահելների վրա, կլռի կամ էլ բարձր կգնահատի նրանց վճռականությունն ու դուխը։ Լավ եմ անում, որ զգացմունքային ու պաթոսային հնչերանգ եմ մտցնում, էս երկրում էլ ուրիշ արժեք չկա, հանուն որի արժի հուզվել։ Միակ արժեքը պայքարող, իրավագիտակից, պահանջատեր, գաղափարական մարդն է։
Անկախ նրանից, թե այս պայքարն ինչպես կավարտվի, ես չափազանց բարձր եմ գնահատում պայքարող ուսանողներին։ Կարճ ասած՝ թքած, թե իրենց մասին ինչ կասեն։ Հ1-ով ելույթ ունեցող ազգի հերոսներով էլ բերաններս մի փորձեք փակել, իմ հերոսը Բետմենն ա։
Վերջաբանի փոխարեն. Եթե հանկարծ պայքարը պարտվի, ապա խնդրում եմ չհուսահատվել եւ հիշել այս խոսքերը. «Պարտվածների անվիճելի հաղթանակը հաղթողների նկատմամբ»։ Խոսքերն այս վերաբերում են Չարտիստական շարժմանը։ Ձեւակերպումը պատահական չէր, քանզի բոլորի համար էլ ակնհայտ էր, որ իշխանությունների կողմից ճնշված շարժումը վաղ թե ուշ հասնելու է իր նպատակին, եւ այդպես էլ եղավ։ Պարտվածներն ի վերջո հաղթեցին։ Մեր դեպքում էլ գործում է նույն տրամաբանությունը։ Հնարավոր է այսօր հացադուլ անող Դավիթը պարտվի, բայց վաղն այդ գաղափարները հաղթելու են, քանի որ էս երկրում գոնե 20 պայքարող ուսանող կա:
Կարպիս ՓԱՇՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում