Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք չէ խառնել այծն ու ոչխարը. ինչ կպատասխանի «Ծառուկյան» դաշինքը. «Հայոց Աշխարհ»

Դեկտեմբեր 20,2017 12:48

Ըն­տա­նի կեն­դա­նի­նե­րը, մաս­նա­վո­րա­պես այծն ու ոչ­խա­րը չշ­փո­թե­լու մա­սին ժո­ղովր­դա­կան խոս­քը «Հան­րա­պե­տու­թյուն» կու­սակ­ցու­թյան առաջ­նորդ, «Ելք» դաշ­ին­քից պատ­գա­մա­վոր Արամ Սարգս­յա­նը երեկ հիշ­եց: Հիշ­ե­լու առիթն էլ է հե­տաքր­քիր, եթե չա­սենք հիշ­ար­ժան:

Ին­չո՞ւ էր Արամ Սարգս­յանն այս վեր­նագ­րա­յին խոս­քը հիշ­ել: Ինչ­պես հայտ­նի է, «Ելք» դաշ­ին­քը, որ­պես հա­ջորդ՝ խորհր­դա­րա­նի կող­մից ընտր­վե­լիք նա­խա­գա­հի թեկ­նա­ծու առա­ջադ­րել է խմ­բակ­ցու­թյան ան­դամ Ար­տակ Զեյ­նալ­յա­նին: Եկող տար­վա գար­նա­նա­մու­տին սպաս­վող այդ ընտ­րու­թյուն­նե­րում «Ել­քը» ակն­կա­լում է խորհր­դա­րա­նա­կան մյուս ընդ­դի­մա­դիր եւ ավե­լի մեծ թվով ներ­կա­յաց­ված «Ծա­ռուկ­յան» խմ­բակ­ցու­թյան աջակ­ցու­թյու­նը, ին­չի հա­մար հա­մա­պա­տաս­խան դի­մում են ներ­կա­յաց­րել հիշ­յալ ու­ժին:

Եվ ահա, երեկ, երբ Արամ Սարգս­յա­նը, ի դեպ, բա­վա­կան հան­գա­մա­նո­րեն հիմ­նա­վո­րում էր իրենց մո­տե­ցում­նե­րը, լրագ­րող­նե­րից մե­կը հիշ­եց­րեց, որ ժա­մա­նա­կին Նի­կոլ Փաշ­ին­յա­նը հա­կադր­վեց ՀԱԿ ղե­կա­վար ու նախ­կին նա­խա­գահ Լ.Տեր-­Պետ­րոս­յա­նին, երբ վեր­ջինս սկ­սեց հա­մա­գոր­ծակ­ցել Գա­գիկ Ծա­ռուկ­յա­նի հետ: Իսկ հի­մա, տա­րի­ներ անց, ստաց­վում է, որ Նի­կոլ Փաշ­ին­յանն ու «Ել­քը» ցան­կա­նում են հա­մա­գոր­ծակ­ցել Գա­գիկ Ծա­ռուկ­յա­նի եւ նրա գլ­խա­վո­րած խմ­բակ­ցու­թյան հետ:

Արամ Սարգս­յա­նը ճշ­տեց, որ ժա­մա­նա­կին Լ.Տեր-­Պետ­րոս­յա­նի հետ առա­ջի­նը հա­կադր­վել է ոչ թե Նի­կոլ Փաշ­ին­յա­նը, այլ հենց ին­քը (չվերց­նե­լով պատ­գա­մա­վո­րի ման­դատն ու ՀԱԿ­-ից դուրս գա­լով): Ապա նկա­տեց. «Խնդի­րը այն ժա­մա­նակ այլ հար­թու­թյան մեջ էր: Խնդի­րը բուր­ժու­ա­դե­մոկ­րա­տա­կան հե­ղա­փո­խու­թյանն էր վե­րա­բե­րում (Լ.Տեր-­Պետ­րոս­յա­նի հայտ­նի «թե­զը»-հեղ.): Մենք այ­սօր «Ծա­ռուկ­յան» դաշ­ին­քին չենք առա­ջար­կում բուր­ժու­ա­դե­մոկ­րա­տա­կան հե­ղա­փո­խու­թյուն:

Դուք, էն որ ասում են՝ խառ­նում եք էծն ու ոչ­խա­րը: Դա պետք չէ: Դա քա­ղա­քա­գի­տա­կան մա­նի­պուլ­յա­ցի­ա է, որն անում են հա­մա­պա­տաս­խան տե­ղից: Մենք բուր­ժու­ա­դե­մոկ­րա­տա­կան հե­ղա­փո­խու­թյուն չենք առա­ջար­կում: Մենք չենք էլ ասում՝ ձեր թեկ­նա­ծուն մի առա­ջադ­րեք: Մենք ուղ­ղա­կի ասում ենք՝ ու­նենք թեկ­նա­ծու՝ Ար­տակ Զեյ­նալ­յան:

Առա­ջար­կել ենք, նա­յեք ձեր հար­մա­րու­թյա­նը: Կհա­մա­ձայ­նեք՝ շատ բա­րի, չեք հա­մա­ձայ­նի, ձե­րը կա­ռա­ջար­կեք, ձեր իրա­վունքն է: Կամ, ընդ­հան­րա­պես, կա­րող է, «Ծա­ռուկ­յան» դաշ­ին­քը չի ցան­կա­նում այս ամեն ին­չին խառն­վել եւ ձեռն­պահ է քվե­ար­կում: Դա իրենց իրա­վունքն է»:

Ար­տակ Զեյ­նալ­յա­նին նա­խա­գա­հի թեկ­նա­ծու առա­ջադ­րե­լու «Ելք» դաշ­ին­քի քայ­լը հարց է հա­րու­ցել, թե խորհր­դա­րա­նի փոք­րա­թիվ խմ­բակ­ցու­թյու­նը ի՞նչ արդ­յունք է ակն­կա­լում, քան­զի ակն­հայտ է, որ ան­գամ տե­սա­կա­նո­րեն իրենց թեկ­նա­ծուն չի կա­րող բա­վա­րար թվով ձայ­ներ ստա­նալ՝ խորհր­դա­րա­նում ձայ­նե­րի նկա­տե­լի տար­բե­րու­թյու­նը հաշ­վի առ­նե­լով:

Երբ նման հար­ցեր տա­լիս են բա­կա­յին «բե­սեդ­կա­նե­րում» ժա­մա­նակ կար­ճող հայ­րե­նա­կից­նե­րը, ոչինչ: Բայց հե­տաքր­քիր է, որ քա­ղա­քա­կան ան­ցու­դար­ձի մեջ մխրճ­ված մեր հայ­րե­նա­կից­ներն էլ են նման հարց տա­լիս: Իսկ մի՞­թե պարզ չէ, որ նա­խա­գա­հի ընտ­րու­թյու­նը, հա­ջորդ նա­խա­գա­հի սահ­մա­նա­փակ լի­ա­զո­րու­թյուն­նե­րի հան­գա­ման­քից ան­կախ, կարեւոր քա­ղա­քա­կան իրա­դար­ձու­թյուն է, այն էլ՝ խորհր­դա­րա­նում կա­տար­վե­լիք իրա­դար­ձու­թյուն, եւ «Ել­քը» որ­պես ընդ­դի­մա­դիր ուժ, չի կա­րող բաց թող­նել իր մո­տե­ցում­նե­րը մեկ ան­գամ եւս ներ­կա­յաց­նե­լու առի­թը: Սա՝ ամե­նա­քի­չը:

Մա­նա­վանդ եթե նկա­տի առ­նենք «մի­ակ ընդ­դի­մա­դիր ուժ» լի­նե­լու առու­մով այս դաշ­ին­քի ղե­կա­վար­նե­րից Նի­կոլ Փաշ­ին­յա­նի հռ­չա­կած մո­տե­ցու­մը: Թե­պետ վեր­ջերս այդ «մի­ակ ընդ­դի­մա­դիր» թե­զի մա­սին աշ­խա­տում են շատ չհիշ­ել:

Ա. Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031