Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում շատ աշխատելը դեռ լավ ապրելու գրավական չէ. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 20,2017 12:44

Սերժ Սարգսյանը վերջերս հաճախ է անդրադառնում Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակին։

Տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմինների խորհրդաժողովի ելույթում նա հայտարարել էր. «Պետք է մարդկանց կշտամբել նրա համար, որ չեն ուզում աշխատել։ Արդեն բավական է, հասկանում եք, պետությունը ի վիճակի չէ բոլորի սոցիալական խնդիրները լուծել։ Մարդ եթե ուզում է լավ ապրել, պետք է աշխատի։ Եթե առավոտից երեկո նա պատրաստ չէ աշխատելու, ուրեմն միշտ վատ է ապրելու, միշտ նախանձելու է ուրիշին, միշտ բամբասանքներն առաջին տեղն է դնելու եւ իրեն թվալու է, որ ամբողջ Հայաստանում բոլորը գող են, ու միայն ինքը գող չէ, դրա համար վատ է ապրում։ Այս հարցերին պետք է ուշադրություն դարձնել, դուք ամեն օր շփվում եք այդ մարդկանց հետ»։

Նման մի միտք նա հայտնել էր նաեւ վերջին հարցազրույցում. «Լավ ապրելու միակ բանաձեւը աշխատելն է, եւ բարեկեցության միակ ճանապարհը տնտեսական աճն է, եւ կարծում եմ՝ այս առումով կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում…»։

Համաձայնեք՝ հրաշալի է ասված, եթե մարդ ցանկանում է լավ ապրել, պետք է աշխատի։ Սերժ Սարգսյանի ձեւակերպումն այդ առումով անխոցելի է, եւ ամենամեծ ցանկության դեպքում անգամ դժվար է չհամաձայնել նրա մտքերի հետ։

Բայց Հայաստանում շատ աշխատելը դեռ լավ ապրելու գրավական չէ։ Ու եթե մանրամասն ուսումնասիրում ես տնային տնտեսությունների սպառողական ծախսերի կառուցվածքը, տխուր պատկեր է բացահայտվում։ Հայաստանի բնակիչների ծախսերի մեջ տարեցտարի գնալով ավելացել են բնակկոմունալ ծառայությունների համար վճարվող գումարները, փոխարենը նվազել են ե՛ւ սննդի, ե՛ւ առողջապահության, ե՛ւ առավել եւս կրթության համար ծախսերը։ Այլ կերպ ասած՝ մարդիկ աշխատում են, որպեսզի հասցնեն իրենց կոմունալ վճարումները կատարել, նաեւ վարկային պարտավորությունները մարել եւ միայն դրանից հետո մտածում են ապրուստի մասին։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031