Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նապոլեոն Ազիզյան. Ախպեր, բայց դուք խի՞ եք իմ փոխարեն խոսում» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 20,2017 12:32

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, խորհրդարանում, Սահմանադրական օրենք Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծի քվեարկության ժամանակ միջադեպ տեղի ունեցավ: Օրինագծի ընդունման համար անհրաժեշտ էր 63 «կողմ» ձայն: Քվեարկության արդյունքներով ստացվեց 61 «կողմ» ձայն: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի քվեարկության կոճակը չի աշխատել: Վերջինս «կողմ» է նախագծին: «Կողմ» է քվեարկել նաեւ հանրապետությունից բացակայող Արփինե Հովհաննիսյանը: Նա ստորագրություն է թողել: Ստացվեց, որ հիմնական խնդիրը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի քվեարկության հետ էր:

«Ելք»-ի պատգամավորները պնդում էին, որ նա քարտուղարությունում հայտարարել է, որ հանեն իր քվեարկությունը: Իր ձայնը «կողմ» քվեարկածների մեջ էր`ապահովելով նախագծի ընդունումը:

«Ծառուկյան» դաշինքը չէր մասնակցում քվեարկությանը: Ուշագրավ էր, որ խորհրդարանի դահլիճում այդ երկարատեւ վեճի ժամանակ Նապոլեոն Ազիզյանը դահլիճում էր, բայց ոչինչ չասաց: Այս առիթով նիստերի դահլիճում նաեւ «Ծառուկյան» դաշինքը լռեց:

Aravot.am-ին հայտնի դարձավ, որ Նապոլեոն Ազիզյանը դահլիճում ոչ թե լռել է, այլ նախատել «Ելք»-ի պատգամավորներին`ասելով. «Ախպեր, բայց դուք խի՞ եք իմ փոխարեն խոսում»: «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը նման բան չի լսել, սակայն, իր համար տարօրինակ էր, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները պարզաբանում չներկայացրեցին նիստերի դահլիճում:

«Ելք» խմբակցությունն ապօրինի որակեց կատարվածը եւ լքեց դահլիճը: Դահլիճը լքեցին նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները: Նրանք գնացին խմբակցություն`հասկանալ-վերլուծելու համար կատարվածը:

Մանրամասները`տեսանյութում

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց, որ սահմանադրական օրենքն այսպիսի կեղծիքով է ընդունվում: Էդմոն Մարուքյանն ասում է, որ այս ամենը ցույց տվեց, որ «հեքիաթ» են բոլոր այն խոսակցությունները, որ սահմանադրական կառավարման համակարգում ընդդիմությանը հնարավորություններ են տալու: Այդ պահին դահլիճից դուրս եկավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: Նա չցանկացավ մեկնաբանել կատարվածը: «Թողեք աշխատենք»,- ասաց եւ շտապեց ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստին:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031