Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գիտության ոլորտում անհրաժեշտ են բարեփոխումներ. «Հայոց Աշխարհ»

Դեկտեմբեր 20,2017 12:26

Գի­տու­թյան բնա­գա­վա­ռում բա­րե­փո­խում­ներ ձեռ­նար­կե­լու ուղ­ղու­թյամբ կա­ռա­վա­րու­թյան կող­մից ձեռ­նարկ­վող յու­րա­քանչ­յուր քայլ կբախ­վի, մեր կար­ծի­քով, մի­ա­ժա­մա­նակ եր­կու ար­գել­քի «զու­գա­հեռ դի­մադ­րու­թյա­նը»։

Առա­ջի­նը մեր երկ­րի հե­ռան­կա­րա­յին զար­գաց­ման եր­կա­րա­ժամ­կետ ռազ­մա­վա­րու­թյան բա­ցա­կա­յու­թյունն է, որի մեջ պետք է տեղ գրա­վե­ին գի­տու­թյան հա­մա­պա­տաս­խան ուղ­ղու­թյուն­ներն ու ճյու­ղե­րը։ Երկ­րոր­դը մեր գիտ­նա­կան­նե­րի շր­ջա­նում գո­յու­թյուն ու­նե­ցող այն կարծ­րա­ցած ստե­րե­ո­տիպն է, հա­մա­ձայն որի՝ եթե իրենց աշ­խա­տա­վար­ձը մի­ան­գա­մից բարձ­րաց­վի, ապա Հա­յաս­տա­նում գի­տու­թյունն ան­մի­ջա­պես ծաղ­կում կապ­րի։

Նման կա­ցու­թյու­նը հան­գեց­նում է անպ­տուղ եւ անի­մաստ փա­կու­ղի­նե­րի ձեւ­ա­վոր­ման։ Մինչ­դեռ խն­դիրն այն է, որ գի­տու­թյան բա­րե­փոխ­ման գոր­ծըն­թա­ցը պետք է ըն­թա­նա առա­վե­լա­գույն հրա­պա­րա­կայ­նու­թյան պայ­ման­նե­րում, չվե­րած­վի կր­թու­թյան ոլոր­տի տխուր փոր­ձից ար­դեն հայտ­նի մե­խա­նի­կա­կան «օպ­տի­մա­լաց­ման», կամ էլ չվե­րա­կեն­դա­նաց­նի գի­տու­թյան բնա­գա­վա­ռում ԽՍՀՄ օրոք իրա­կա­նաց­վող քա­ղա­քա­կա­նու­թյա­նը հա­տուկ ձեւ­ա­կան չա­փո­րոշ­իչ­նե­րը։

Կար­ծում ենք, ներ­կա­յումս խիստ կա­րեւ­որ է եր­կու հար­ցի հե­տեւ­ո­ղա­կան քն­նար­կումն ու պար­զա­բա­նու­մը.

ա) ի՞նչ ակն­կա­լիք­ներ ու­նի պե­տու­թյու­նը գի­տու­թյու­նից եւ կոնկ­րետ ո՞ր ոլորտ­նե­րում կա­տար­վող հե­տա­զո­տա­կան աշ­խա­տանք­նե­րի ընդ­լայն­ման կա­րիքն է զգում,

բ) ի՞նչ կա­րող է գի­տու­թյու­նը առա­ջար­կել պե­տու­թյա­նը, մաս­նա­վոր բիզ­նե­սին եւ լայն հա­սա­րա­կայ­նու­թյա­նը՝ կոնկ­րետ ուղ­ղու­թյուն­նե­րի, բնա­գա­վառ­նե­րի եւ ակն­կալ­վող կոնկ­րետ արդ­յունք­նե­րի առու­մով։

Կան­խա­պես պետք է ձեւ­ա­վոր­վի առա­ջարկ-­պա­հան­ջարկ հս­տակ հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը՝ որ­պես գի­տու­թյան զար­գաց­ման առաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րի մա­սին պատ­կե­րա­ցում­նե­րի որոշ­ա­կի հա­մա­կարգ, եւ հե­տո նոր մի­այն այն կոնկ­րե­տաց­վի՝ որ­պես կի­րա­ռա­կան ու հիմ­նա­րար գի­տու­թյուն­նե­րի զար­գաց­ման հա­մա­մաս­նու­թյուն­նե­րի մի­ջեւ սահ­ման­վող որոշ­ա­կի հա­րա­բե­րակ­ցու­թյուն։

Կ. Սարուխանյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031