Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մովսես Հակոբյան. «Նրանց բախտ չի վիճակվել հակառակորդի մռութին մի հատ էլ հարվածել՝ մարտական գործողությունների պայմաններում». «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 20,2017 12:21

Հարցազրույց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ

– Ապրիլյան պատերազմի մարտական գործողություններին մասնակցելու մասին ժամկետային զինծառայողների զինգրքույկներում նշումների անհետացումների շուրջ նոր իրադարձություններ են ծավալվում։ Գործերը դատարան են մտել։ Ինչո՞ւ ՊՆ-ն ազնիվ չգտնվեց զինվորների հանդեպ։

– Ասեմ, որ մեզ վիրավորեցիք։ ՊՆ-ն շատ ազնիվ է զինվորների հանդեպ, ովքեր իրականացրել են մարտական հերթապահություն, ովքեր մասնակցել են մազական գործողությունների։ Ցավոք, թյուրըմբռնում է եղել որոշ զինվորների եւ հրամանատարների կողմից, շփոթել են մարտական հերթապահությունը մարտական գործողությունների հետ։ Բայց ցանկացած զինծառայող, ով մասնակցել է մարտական գործողության, բոլորի մոտ նշումները կան, եթե որեւէ մեկի մոտ թերի է, կարող է դիմել իրենց տարածքային զինկոմիսարիատ, կլրացվի:

Խոնարհումով եմ վերաբերվում այն տղաներին, ովքեր մարտական հերթապահություն են իրականացրել, բայց նրանց բախտ չի վիճակվել հակառակորդի մռութին մի հատ էլ հարվածել՝ մարտական գործողությունների պայմաններում։

– Օրերս աշխատանքից ազատվեց Ձեր տեղակալ Հայկազ Բաղմանյանը։ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պաշտոնապես հայտարարել էր, որ նա աշխատանքից ազատվել է՝ աշխատանքային մի շարք պարտականություններ չկատարելու համար։ Ի՞նչ պարտականություններ նա չի կատարել։

– Նախ՝ պաշտպանության նախարարի խոսքը խեղաթյուրում եք, նա հայտնել է իր որոշումը, գտնում եմ, որ ճիշտ չէ, որ ԳՇ պետը մեկնաբանի պաշտպանության նախարարի խոսքը։ Գեներալ Բաղմանյանը դիմում է գրել ծառայությունից ազատվելու, եւ այն նորմալ ընթացքավորվել է, նախագահի հրամանագրով ազատվել է պաշտոնից։ Կարծում եմ, որ այն ճանապարհը, որն անցել է գեներալ Բաղմանյանը, հարգանքի է արժանի՝ անկախ տրվող գնահատականներից։ Նրա անցած ուղուն պետք է հարգանքով վերաբերվել։ Համոզված եմ՝ նա կշռադատված որոշում է կայացրել։

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031