Սեբաստիա փողոցի վրա գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետում անչափահասներ են աշխատում: Նրանք ասում են՝ «Մամային ենք օգնում, հեսա Նոր տարի ա, մի քիչ օգնենք, էղածը մի ամիս ա»: Այս սուպերմարկետի մենեջերն էլ վստահեցնում է՝ երեխաներին աշխատանքի են ընդունել միայն մեկ ամսով, այս տոնական օրերին եւ անպայման 14 տարին լրացած երեխաներին. «Աշխատանքի տեւողությունն էլ օրական ընդամենը 6-7 ժամ է, բայց հիմնականում 15 տարին լրացածներին ենք ընդունում»: Մեր օրենսդրությամբ 14-ից մինչեւ 16 տարեկաններին թույլատրվում է աշխատել շաբաթական մինչեւ 24 ժամ:
Լուսանկարները՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ»
20.12..2017