Լրահոս
Օրվա լրահոսը

Ծխողների թիվը նվազեցնելու ամենաարդյունավետ գործիքը բարձր մաքսատուրքերն են. ԱՀԿ

Դեկտեմբեր 20,2017 11:28

Ծխախոտը շարունակում է մնալ ամբողջ աշխարհում խրոնիկ հիվանդությունների, այդ թվում քաղցկեղի, թոքերի և սրտանոթային հիվանդությունների առաջացման գլխավոր պատճառներից մեկը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատականով ծխախոտին է բաժին ընկնում աշխարհում տարեկան մոտ 7 մլն մահվան դեպք։

Վերջին երկու տասնամյակներին աշխարհում ամեն օր ծխախոտ օգտագործող մարդկանց թիվը զգալիորեն նվազել է, բայց ավելի շատ քայլեր պետք է ձեռնարկվեն մարդկանց ծխելուց զերծ պահելու համար:

Ծխախոտի սպառումը նվազեցնելու նպատակով կառավարությունները զսպող կարգավորումներ են սահմանում: Որոշ երկրներ խիստ ռազմավարություններ են մշակում ծխախոտային քաղաքականության ուղղությամբ՝ հույս ունենալով կանխել ծխախոտի օգտագործումը հատկապես երիտասարդների շրջանում:

Ծխախոտային արտադրանքի վրա մաքսատուրքերի բարձրացումը ամենաէժան և ամենաարդյունավետ գործիքն է ծխախոտային ընկերությունների ազդեցության դեմ: Բայց այս մեթոդը նաև ամենաքիչ կիրառվողն է. աշխարհի բնակչության միայն 10 տոկոսն է իր վրա զգում ծխախոտի բարձր մաքսատուրքերը:

2010թ. ԱՀԿ զեկույցի համաձայն՝ կազմակերպության անդամ երկրներում 15 տարեկանից բարձր բնակչության 78 տոկոսը չծխող է:

Սպասվում է, որ մինչև 2025թ. չծխողների թիվը կավելանա՝ հասնելով 5 մլրդ-ի (15 տարեկանից բարձր բնակչության թիվը 6.1 մլրդ է):

Այս պահին տղամարդկանց մոտ մեկ երրորդը ծխող է, այնուամենայնիվ, վերջին 30 տարում ծխող տղամարդկանց թիվը կրճատվել է 10 տոկոսով:

Շատ երկրներ հաջողությամբ օգտագործել են բարձր մաքսատուրքերի քաղաքականությունը՝ ծխախոտային արտադրության գները կարգավորելու համար: Ավստրալիայում, որը համարվում է ամենաթանկ ծխախոտ վաճառող երկրներից մեկը, մեկ տուփ ծխախոտը կարող է արժենալ մինչև 18 դոլար:

Ավստրալիայի Առողջապահության և բարեկեցության ինստիտուտի 2016թ. զեկույցի համաձայն՝ երկրում ծխողների թիվը հասել է պատմության մեջ ամենացածր մակարդակին: Վերջին 20 տարիներին ծխողների թիվը կրճատվել է մոտ 50 տոկոսով: Հետազոտությունը ցույց է տվել, որ ավստրալացիների 13 տոկոսն է միայն ամեն օր ծխում, և գնալով ավելի քիչ մարդիկ են սկսում ծխախոտ օգտագործել:

Զեկույցում նշվում է, որ Ավստրալիան ունի ծխողների ամենացածր ցուցանիշն աշխարհում, և դա արդյունք է ծխախոտային արտադրանքի վրա բարձր մաքսատուրքերի:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031