«Goal.com»-ը գրում է, թե «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է ոչ միայն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մխիթարյանին վաճառելու հեռանկարը, այլեւ նրան «Յուվենտուսի» ձախ պաշտպան Ալեքս Սանդրոյի հետ փոխանակելու տարբերակը:
Թուրինցիները Սանդրոյի տեղափոխության համար պահանջում են 70 միլիոն եվրո, իսկ անգլիացիները Մխիթարյանին գնահատում են 35 միլիոն ֆունտ ստերլինգ եւ պատրաստ են գումարի մնացած մասը վճարել դրամով: Սակայն ըստ տեղեկությունների «Յուվենտուսում» կգերադասեին Սանդրոյին փոխանակել մեկ այլ ֆուտբոլիստի՝ Դեյլի Բլինդի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ