«Արամ Խաչատրյան» համերգասրահում մեծ շուքով նշվեցին կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Երզնկյանի ծննդյան 70 եւ Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի 50-ամյա հոբելյանները: Անվանի երաժիշտը 45 տարի է, ինչ էստրադային-սիմֆոնիկ նվագախմբում է, որից 32-ը՝ որպես գեղարվեստական ղեկավար:
Մենք հոբելյանական թվերին կգումարեինք նաեւ մեկը՝ պրոֆեսորը 20 տարի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի էստրադային-ջազային ամբիոնի վարիչն է: Հարցին՝ ինչպե՞ս կգնահատի հայաստանյան շոու-բիզնեսի դաշտը, քանի որ վերջինիս ներկայացուցիչների զգալի մասը կոնսերվատորիայի իր ղեկավարած ամբիոնի շրջանավարտներ են, պարոն Երզնկյանն այսպես պատասխանեց. «Մենք ունենք հիանալի երգիչ-երգչուհիներ, ջազային երաժիշտներ, բայց առայժմ չունենք շոու-բիզնես՝ որպես աշխատող մեքենա»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
19.12..2017