Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խորհրդարանական կառավարման համակարգի անկյունաքարը

Դեկտեմբեր 20,2017 14:00

Սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված եւ խորհրդարանական ընտրությունները ելակետ ունենալով` հայկական քաղաքական կուսակցությունները իրենց գոյությունը պահպանելու եւ գործունեության քաղաքական-փիլիսոփայական եւ իրավակառուցվածքային նշանակությունը պահելու ու ճշգրտելու համար ստիպված են վերակազմակերպվել, խոշորանալ, վերաիմաստավորել եւ թարմացնել իրենց բովանդակությունը եւ շարքերը: Սա խորհրդարանական կառավարման համակարգի անկյունաքարն է:

Հայաստանն անցում կատարելով դասական խորհրդարանական կառավարման, պետք է կայացնի ու հզորացնի նախ եւ առաջ կուսակցական համակարգը: Այս գործընթացի համար անհրաժեշտ են մի շարք կարեւոր գործոններ, որոնք կարող են թույլ տալ համակարգի առողջ ու բնականոն աշխատանքը:

Այս առումով ի սկզբանե կարեւորվում է կուսակցությունների առավել թափանցիկ գործունեությունը, ընտրական համակարգի պարբերաբար վերանայումն ու օրենսդրական եւ ենթաօրենսդրական երաշխիքների ապահովումը:

Խորհրդարանական համակարգի անցումն ու կայացումը Հայաստանում հնարավոր է դարձնում սահմանադրականության մակարդակը բարելավվելու տեսանկյունից:
Երկիրը պետք է կայացնի այնպիսի քաղաքական համակարգ, որը ի զորու կլինի ճիշտ ու տեղին պատասխանել արտաքին ու ներքին մարտահրավերներին, որոնք մեծամասամբ ուղենշվել են նոր Սահմանադրության մեջ: Այս իմաստով ծանր բեռը կառավարող էլիտայինն է:

Իրավական մակարդակում խորհրդարանական կառավարման համակարգի անցումն ընդամենը ժամանակի հարց է, բայց քաղաքական իմաստով` իրականության մեջ այն ենթակա է, կարծում եմ, լրջագույն փորձարկումների:

Նոր Սահմանադրության ողջ ծավալի գործառնումը կարող է երկրին առաջանցիկ զարգացում ապահովել, եթե այդ ամենը տեղի չունենա միայն իրավական դաշտում:
Սահմանադրական վերջին փոփոխությունները ըստ էության հնարավորություն էր պետության ու հասարակության քաղաքական հասունացումն ու պատասխանատվության աստիճանը չափելու, ինչը հայ հասարակությունը եւ ընտրեց: Սա հրաշալի հնարավորություն է որպես երկիր ու ժողովուրդ քաղաքական ժամանակը ճեղքելու եւ հնարավորինս արդյունավետ ու հաշվենկատ թե ներքին եւ թե արտաքին քաղաքականություն վարելու համար:

Սահմանադրության եւ հատկապես քաղաքական-կուսակցական համակարգերի կայուն զարգացումը տեսանելի կլինի 2018թ. ապրիլից, երբ գործող նախագահի կառավարման շրջանն ավարտվելուն պես կսկսվի նոր Սահմանադրության ամբողջական կիրառումը պետական կառավարման համակարգում:

Այս ամենում վճռորոշ դեր ունեն քաղաքական կուսակցությունները եւ հատկապես կառավարող կուսակցությունը, որը եւ նոր Սահմանադրության նախաձեռնողներից մեկն էր, ինչը նաեւ ենթադրում է, որը քաղաքական հասուն իրականություն ունենալու առաջին ջատագովը հենց Հանրապետական կուսակցությունն է: Առաջիկա իմ հոդվածներում կփորձեմ տեսությունների ու իմ անձնական մոտեցումների տեսանկյունից հիմնավորել քաղաքական համակարգի արդիականացման անհրաժեշտությունը երկրի զարգացումն ու անվտանգությունը ապահովելու համար, ինչպես նաեւ կուսակցական համակարգի կայացումը` որպես պետականաշինության կարեւորագույն ինստիտուտ:

 

ՍՄԲԱՏ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

ՀՀ պետական
կառավարման ակադեմիայի
քաղաքական կառավարման
եւ հանրային
քաղաքական ամբիոնի
1-ին կուրսի մագիստրանտ

«Առավոտ»

19.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031