Երիկամների միզաքարային հիվանդությունների բուժման համար օգտակար է 50 գրամ եղինջի սերմերը լավ ծեծել, վրան ավելացնել 50 գրամ գինու քացախ եւ 250 գրամ մեղր, լավ խառնել: Ընդունել օրը 3 անգամ, 100-ական գրամի չափով:
Այս դեղամիջոցը օգտակար է նաեւ ջրգողության, որովայնի ուժեղ ցավերի, փայծաղի հիվանդությունների բուժման համար:
Երիկամների բորբոքային հիվանդությունների դեպքում օգտակար է. 20 գրամ սեւ թանթրվենու մանր կտրատած կեղեւը լցնել 200 գրամ ջրի մեջ եւ եռացնել 30 րոպե: Ստացված թուրմը քամել, ավելացնել 50 գրամ մեղր: Ընդունել օրը երեք անգամ, մեկական ճաշի գդալ:
Երիկամների բորբոքային հիվանդության համար օգտակար է նաեւ 100 գրամ նեխուրի արմատը ծեծել, ավելացնել նույնքան մեղր եւ լավ խառնել: Ընդունել օրը 3 անգամ, մեկական ճաշի գդալ:
Երիկամների եւ միզապարկի խոցային հիվանդությունների բուժման համար խորհուրդ է տրվում մատուտակի արմատն աղալ, ավելացնել 3 լիտր եռացրած ջուր, թողնել 24 ժամ: Թուրմը քամել եւ թողնել մինչեւ պարզվի: Ավելացնել թուրմի 3 լիտրին 1 կիլոգրամ մեղր եւ մարմանդ կրակի վրա եփել մինչեւ մնա մասսայի կեսը, վրան ավելացնել 200 գրամ հայկավի հյութ, լավ խառնել: Ընդունել օրը 3 անգամ, 100-ական գրամի չափով: Օգտակար է նաեւ շնչառական օրգանների, լյարդի հիվանդությունների, ստամոքսի խոցի, վերջույթների դողի դեպքերում:
Երիկամի եւ միզապարկի քարի դեպքում կարելի է օգտագործել նաեւ հետեւյալ բուժամիջոցը. անթառամ ծաղկի մեկ բաժակ թուրմին ավելացնել մեկ ճաշի գդալ մեղր եւ խառնել մինչեւ մեղրի լրիվ լուծվելը: Ընդունել օրը երկու անգամ, ուտելուց առաջ:
Լավ արդյունք է տալիս նաեւ մեկ լիտր նռան հյութից եւ 100 գամ մեղրից պատրաստված խառնուրդը:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
19.12..2017