«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության հացադուլ անող անդամներին այցելել է շտապ բուժօգնության անձնակազմը: Բողոքի ակցիա անող երկու երիտասարդները՝ Դավիթ Պետրոսյանը եւ Յուրի Ավագյանը, գտնվում են Երեւանի պետական համալսարանի լսարաններից մեկում:
Գործողությունները հեռարձակվում էին Ֆեյսբուքյան ուղիղ եթերում: Յուրիին հետազոտելուց հետո բժիշկը հայտարարեց, որ հավանական է՝ նրա մոտ զարգանում է թոքաբորբ՝ նաեւ հաշվի առնելով այն, որ երիտասարդը մինչեւ այդ գրիպով է հիվանդացել, իսկ այժմ առկա է սթրեսային ֆոն:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «armtimes.com»-ի կայքում: