Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց է պատահել, որ մեր վաճառակետում ձիու կամ ավանակի մսամթերք է հայտնվում». Մելքումյանի հարցը՝ փոխնախարարին

Դեկտեմբեր 19,2017 19:40

Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը այսօր ԱԺ-ում ներկայացրեց Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագիծը: Նրա հիմնավորմամբ՝ նախագծով առավել անվտանգ սնունդ ենք ունենալու:

ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նրան հարցրեց՝ «Երեկ ես հեռուստատեսությամբ նկատեցի, որ քաղաքի կենտրոնի վաճառակետերում հայտնվել է ձիու եւ ավանակի իս, համապատասխան քրգործեր են հարուցվել: Ո՞նց է դա պատահել, կարո՞ղ եք մեզ բացատրել: Ո՞վ է ի վերջո պատասխանատու, եթե մեր վաճառակետում ձիու կամ ավանակի մսամթերք է հայտնվում»:

Փոխնախարարը պատասխանեց, որ դա կատարվել է օրենքի խախտումով եւ հայտնաբերվել է համապատասխան ծառայության կողմից. «Լինում են դեպքեր, երբ գողություն էլ է արվում, ո՞նց է արվում, նշանակում է բռնվելու դեպքում պատժվում է: Այս դեպքում էլ ինչ-որ մեկը ձեռք է բերել այդ կենդանիների միսը եւ փորձել է վաճառել, համապատասխան ծառայությունները հայտնաբերել են եւ կանխարգելել: Սրա տրամաբանական շարունակությունն է, որ մենք ուզում ենք, որ ինստիտուտը ուժեղանա, որ արդեն համայնքից դուրս եկող անասնական ծագման մթերքը կրկնակի վերահսկողություն անցնի, հսկողություն լինի` ներգրավելով նաեւ համայնքային ուժերը, որպեսզի շուկայում հնարավորինս բացառվեն նման դեպքերը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031