The Guardian պարբերականը վեցերորդ անգամ անցկացրել է մրցույթ, 2017 թվականի 100 լավագույն ֆուտբոլիստներին ընտրելու նպատակով:
Դեկտեմբերի 19-ին պարբերականը հրապարակել է 71-ից 100-րդ տեղերը զբաղեցրած ֆուտբոլիստների ազգանունները: 92-րդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ 2016 թվականին անցկացված նույն մրցույթում Հենրիխը 57-րդ տեղում էր:
Քվեարկությանը մասնակցել են նախկին և գործող ֆուտբոլիստներ, մարզիչներ, հեռարձակողներ, լրագրողներ և խմբագիրներ 63 երկրներից:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա