Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման հարցերին պետք է հանգստությամբ վերաբերվել, ինչպես մենք հանգստությամբ վերաբերվեցինք ԵԱՏՄ-ից դուրս գալու քննարկմանը ԱԺ-ում». Զատուլին

Դեկտեմբեր 19,2017 19:11

«Ռուսաստանում մեկնաբանների մի խավ կա, որոնք պատրաստ են մեկնաբանել ամեն ինչ, ընդ որում` մեծ ինքնավստահությամբ։ Բայց հայկական ԶԼՄ-ներն էլ էին փորձում այդ մեկնաբանությունները վերագրել Ռուսաստանին։ Տարատեսակ ենթադրություններ արվեցին, թե իբր այդ ամենը իշխանությունն է ասում։ Վիրավորական արտահայտություններ հնչեցին Ռուսաստանի հասցեին։ Բայց կարծում եմ` նման հարցերին պետք է հանգստությամբ վերաբերվել։ Ճիշտ այնպես, ինչպես մենք հանգստությամբ վերաբերվեցինք ԵԱՏՄ-ից դուրս գալու քննարկմանը, որն անցկացվեց Հայաստանի Ազգային ժողովում»,- այսօր «Sputnik Արմենիա» մամուլի ակումբում կազմակերպված տեսակապի ընթացքում ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով ռուսական լրատվամիջոցների անդրադարձին ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը:

Ըստ նրա՝ հայ- ռուսական հարաբերությունների մասին սխալ է դատել վերջին  շաբաթներին  հնչած կտրուկ հայտարարություններով։

Նա համաձայնեց, որ Հայաստանի և Եվրամիության համաձայնագրից հետո ռուսաստանցի որոշ փորձագետների ու մեկնաբանների մեկնաբանությունները երբեմն գռեհիկ էին, շատ զգացմունքային, բայց միաժամանակ նկատեց, որ տհաճ էջն արդեն փակված է, իսկ փոխադարձ մեղադրանքներ էլ այլևս չեն հնչում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031