Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես Լեռնային Ղարաբաղը դիտարկում եմ որպես ինքնորոշված տարածք». Կոնստանտին Զատուլին

Դեկտեմբեր 19,2017 18:50

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում լուրջ առաջընթաց չեմ կանխատեսում մոտ ժամանակում: Կարծում եմ` դա երկարատև գործընթաց է: Ներկայիս տրամադրվածության, այդ թվում և Ադրբեջանում, այդ երկրի ղեկավարության մոտ առկա տրամադրվածության պարագայում դժվար է նման բան ակնկալել»,- այսօր «Sputnik Արմենիա» մամուլի ակումբում կազմակերպված տեսակապի ընթացքում ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Ըստ նրա, Ադրբեջանն իր հռետորաբանությամբ ինքն իրեն դրել է փակուղում ու չի կարողանում այդտեղից դուրս գալ, իսկ նման կերպով արգելափակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարը:

«Ես Լեռնային Ղարաբաղը դիտարկում եմ որպես ինքնորոշված տարածք և հակված չեմ մտածել, որ այն երբևէ, որևէ հանգամանքների պայմաններում կվերադառնա Ադրբեջանի կազմ: Դա, իմ կարծիքով, դեպքերի զարգացման բացարձակ անհնար տարբերակ է»,- շարունակեց ՌԴ պատգամավորը:

Զատուլինի համոզմամբ, եթե Ռուսաստանն ու Արևմուտքը վստահեն միմյանց, կկարողանան արցախյան հարցի լուծման մասին հայտարարել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031