Լրահոս
Օրվա լրահոսը

Գործազրկություն, աղքատություն, ցածր թոշակներ. ՀՀ առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրներն՝ ըստ ՀՀ քաղաքացիների

Դեկտեմբեր 19,2017 18:20

Ինչպես կարող են Սահմանադրական բարեփոխումներն ազդել Հայաստանի հետագա քաղաքական զարգացման վրա: Այս հարցը նույնպես ներառված էր հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի հրապարակած (ՀՌԿԿ) Կովկասյան բարոմետր 2017-ի՝ ավելի քան 100 հարց պարունակող հարցաթերթում:

Այս հարցին հարցվածների 46  % պատասխանել է, որ ոչ մի ազդեցություն էլ չունի, 12%-ը պատասխանել է՝ բացասական ազդեցություն կունենա, 10%-ը` դրական ազդեցություն, 3%-ը շատ բացասական ազդեցության մասին են նշել, 1% -ը՝ շատ դրական ազդեցության մասին:

Հիշեցնենք, որ 2017թ. հարցումն անցկացվել է Հայաստանում և Վրաստանում՝ պատահականորեն ընտրված 4027 տնային տնտեսություններում (1648` Հայաստանում և 2379՝ Վրաստանում): Հանրային կարծիքի հետազոտության արդյունքները Հարավային Կովկասի երկրներում իրականացվում են 2004թ.-ից ի վեր:

Մեկ այլ հարցի, թե որքանով են արդար եղել վերջին ընտրությունները, Հայաստանում հարցվածների 41%-ը պատասխանել է, որ բոլորովին անարդար ընտրություններ էին, 33%-ի համար ընտրությունները եղել են որոշ չափով արդար, իսկ 10 %-ի համար՝լիովին արդար:

Ո՞րն է Հայաստանի առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրը հարցին էլ, այս տարվա հարցվածների 36% համարել է գործազրկությունը, ի դեպ, 2008-ին գործազրկությունը ամենակարեւոր խնդիրը համարում էին ընդամենը 27 %-ը: Գործազրկությունից հետո ՀՀ առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրը այս տարի հարցումներին մասնակցած քաղաքացիները համարել են կաշառակերությունը, աղքատությունը, ցածր թոշակները եւ այլն:

Հարցումները վկայում են, որ հարցված հայաստանցիների մեծամասնությունը բարձր են գնահատել նաեւ մեր երկրում խոսքի ազատությունը: Հարցին, թե Հայաստանում մարդիկ իրավունք ունե՞ն ազատ ասելու այն ամենն, ինչ մտածում են, հարցվածների 71%-ը պատասխանել է այո, միայն 23 %-է բացասական պատասխան տվել: Ի դեպ, 2008-ին այս հարցին դրական պատասխան տվածների ցուցանիշը 68% էր, իսկ բացասական պատասխան տվողների ցուցանիշը՝ 28 %:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031