Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Լուսավոր Հայաստանը» նիստերին ուղղակի «ձեռք բարձրացնող» չի լինելու

Դեկտեմբեր 19,2017 17:41

«Լուսավոր Հայաստան» կուսակցության Վանաձորի ավագանու խմբակցությունը քիչ առաջ հայտարարեց, որ դադարեցնում է բոյկոտը եւ վերականգնում իր մասնակցությունը ավագանու նիստերին. «Իրավական բոլոր տարբերակներն ինչը հնարավոր էր մենք արեցինք՝ մեր երկրի իրավական դաշտում: Դրանք բոլորը սպառեցինք եւ իրավաբանորեն մենք էլ տարբերակ չունենք բողոքարկելու կամ այլ լուծումներ տալու: Մենք ընդունում ենք եղած իրավիճակը անկախ որեւէ բանից»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության ավագանու անդամ Հայկազ Սիմիկյանը:

Սիմիկյանը վստահեցնում է, որ իրենց կուսակցությունն իսկապես աշխատելու է, եւ ուղղակի նիստերին «ձեռք բարձրացնողի» դերում հանդես չի գալու. «Պետք է գնանք աշխատենք եւ ցույց տանք, թե նոր տիպի ավագանին ոնց պետք է աշխատի, ինչ սկզբունքներով, ինչ ձեւով: Որպեսզի նաեւ ձեւավորենք այն համակարգը, որ ոնց ենք մենք պատկերացնում, թե ինչ պետք է հասկանաս ավագանի ասելով: Ոչ թե այս 20-25 տարին ձեւական քաղաքապետի համար «ձեռք բարձրացնող ինչ-որ մեկը»:

Ավագանու անդամն ասում է, որ իրենք գնում են ոչ թե աշխատելու, այլ վերահսկելու. «Դասական ձեւով քաղաքապետն ինքն է որոշում աշխատակազմ, քաղաքը կառավարելու քաղաքականություն: Մեր խնդիրը տվյալ դեպքում ոչ թե քաղաքը կառավարելն է, այլ՝ վերահսկել բյուջեի կատարումը, ծրագրերի իրականացումը, վերահսկել ամբողջ աշխատանքը: Մենք որպես ընդդիմություն ենք եւ հստակ մեր ֆունկցիաները կկատարենք»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031