Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» գործողությունները հարցվածների 19 %-ն է արդարացրել, 6%-ը՝ խստիվ դատապարտել

Դեկտեմբեր 19,2017 17:38

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնն (ՀՌԿԿ) այսօր հրապարակեց Կովկասյան բարոմետր 2017-ի՝ ավելի քան 100 հարց պարունակող հարցաթերթով Հարավային Կովկասի երկրներում 2004թ.-ից ի վեր իրականացվող հանրային կարծիքի հետազոտության արդյունքները:

2017թ. հարցումն անցկացվել է Հայաստանում և Վրաստանում՝ պատահականորեն ընտրված 4027 տնային տնտեսություններում (1648` Հայաստանում և 2379՝ Վրաստանում):

Բազմաթիվ սոցիալական, տնտեսական ու քաղաքական հարցերի շարքում, հայաստանցիներին ուղղված հարցերից մեկն էլ «Ինչպես եք վերաբերում «Սասնա ծռերի» գործողություններին» հարցն էր, որին հարցվածների 19%- ը պատասխանել է, որ լիովին արդարացնում է նրանց գործողությունները, 28%-ը պատասխանել է, որ ե՛ւ դատապարտում է, ե՛ւ արդարացնում, 6%-ը խստիվ դատապարտել է, իսկ 6%-ը ընդհանրապես չի էլ լսել նրանց գործողությունների մասին:

Մեկ այլ հարցի, թե մարդիկ պե՞տք է մասնակցեն իշխանության դեմ բողոքի ակցիաներին, թե՞՝ ոչ, ընթացիկ տարվա ընթացքում հարցվածների 41% -ը պատասխանել է, որ լիովին համաձայն են, որ պետք է մասնակցեն, հարցվածների միայն 10 %-է պատասխանել, որ չպետք է մասնակցեն, նշենք, որ 2015 թվականի համեմատ իշխանության դեմ բողոքի ակցիաներին մասնակցելու վերաբերյալ դրական պատասխան տվող քաղաքացիների թիվը այս տարի նվազել է 5 %-ով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031