Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կվավերացվի մինչեւ 2018-ի գարուն

Դեկտեմբեր 19,2017 17:27

«Հայաստանը շատ հավակնոտ բարեփոխությունների շրջանակ է նախաձեռնել, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներին` մարդու իրավունքներից մինչև տնտեսության զարգացում: Որպես ԵՄ՝ մենք առաջնահերթ ենք համարում ֆինանսական օժանդակություն ցույց տալ այս գործընթացում»,- խորհրդարանում, ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին`հավելելով, որ ԵՄ-ն նախատեսում է զարգացման աջակցության ոլորտների համար Հայաստանի հատկացումների չափը ավելացնել 20-25 տոկոսով:

«Այս համաձայնագիրը կօգնի խորացնել մեր երկխոսությունը բոլոր ոլորտներում: Պետք է նշեմ նաեւ, որ Հայաստանը առաջին պետությունն է արեւելյան գործընկերության պետություններից, որը բանակցեց ԵՄ հետ՝ նոր տեսակի փաստաթուղթ ավիացիոն ընդհանուր տարածքի համաձայնագիր ստորագրելով, ինչը նույնպես շատ կարևոր օգուտ կարող է բերել մեր հարաբերություններին»,- ասաց դեսպան Սվիտալսկին`նկատի ունենալով ԵՄ-ՀՀ օրերս ստորագրված համաձայնագիրը:

ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանն էլ իր ելույթում հայտարարեց, որ հայկական կողմը անելու է ամենը, որպեսզի մինչեւ 2018-ի գարուն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացվի ՀՀ խորհրդարանում: Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում, Կարեն Նազարյանը մանրամասնեց`կարծում են, որ այդ ժամանակահատվածում հնարավոր է անցնել նախատեսվող ընթացակարգերը`ՍԴ եւ այլն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031