Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանն ու Նաիրա Զոհրաբյանը ԵՄ ներկայացուցիչներին հիշեցրեցին Արցախի հետ համագործակցության մասին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 19,2017 17:12

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության հիմքում միայն շահեր չեն դրված, այլ եվրոպական քաղաքակրթությանը հաղորդակից դառնալը: ՀՀ-ԵՄ համագործակցության անկյունաքարը նա համարում է Հայաստանի եւ Եվրոպայի քաղաքացիների համար հանրային բարիք ստեղծելը: Իր մոտեցումներն Արմեն Աշոտյանն այսօր բարձրաձայնեց Հայաստանի խորհրդարանում մեկնարկած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի ժամանակ:

Նա ընդգծեց`Հայաստանի արտաքին օրակարգում առաջնային է մնում անվտանգության խնդիրը. «Ուղղակի պետք է նայել քարտեզին եւ հասկանալ, որ մեր ապագայի խնդիրը շաղկապված է սեփական երկրում սեփական պետություն ունենալու ձգտման հետ: Այս համատեքստում Հայաստան-ԵՄ համաձայնագիրը տարածաշրջանում լրացուցիչ կայունության գործոն կարող է լինել: Այս տեսակետից Արցախյան հիմնախնդրի կարգավորման ՄԽ առաջադրված սկզբունքներն այլընտրանք չունեն»:

«Մենք մեծապես կարեւորում ենք նաեւ ԵՄ-ի ներգրավվածությունը քաղհասարակության կայացման գործում»,- ասաց Արմեն Աշոտյանը: Այս համատեքստում նա նկատի ունի նաեւ Արցախի համապատասխան կառույցների հետ եվրոպական կառույցների համագործակցությունները:

Արցախի հետ համագործակցությունների մասին, ավելի ուշ, իր ելույթում խոսեց նաեւ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանը որոշում էր կայացրել չճանաչված պետությունների հետ կրթական, մշակութային ոլորտներում համագործակցությունների մասին ու հեգնեց`հաճախ մենք դժգոհում ենք, որ մեր խորհրդարանի կայացրած որոշումներն ու օրենքները չեն կիրառվում, սակայն, այստեղ էլ կարծես խնդիր կա: Հորդորեց եվրոպացի գործընկերներին, քանի դեռ 2017 թվականը չի բոլորել, փորձել ավելի գործնական լինել այս առումով:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031