Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ինքս առնչվել եմ, կա կոռուպցիոն սխեմա՝ երեխաների որդեգրման համակարգում». Մանե Թանդիլյան

Դեկտեմբեր 19,2017 16:32

ԱԺ-ում «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծն է քննարկվում եւ «Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանը հարցրեց. «Նախագծի հիմնավորումներում նշված է, որ 245 որդեգրել ցանկացողներ են եղել մեկ տարում եւ որդեգրվել է նրանց 20 տոկոսը՝ 47 երեխա: Որդեգրելու հնարավորություն տալը մարդկանց բխում է նաեւ երեխայի իրավունքներից: Սրանք շատ անհասկանալի թվեր են»:

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը պատասխանեց, որ իրենք ուզում են, որ երեխան հնարավորինս դաստիարակվի ընտանիքում՝ մանկատներից դուրս լինի: Եվ լավ կլինի, եթե երեխաներին տեղափոխեն խնամատարության, տեղափոխեն ընտանիքներ. «Մենք ունենք 200-ից ավելի երեխա եւ ընդամենը 49-նն ենք որդեգրել, դեռ ամբողջ գործընթացը ավարտվել է 38-ի, լավ չի: Մենք մանկատներից նպատակ ունենք երեխաներին տեղափոխել ընտանիք, այդ դեպքում թվերը գոհացուցիչ կլինեն»:

Մանե Թանդիլյանը հայտարարեց. «Ես ինքս առնչվել եմ, կա բացարձակ արհեստական խոչընդոտ՝ կոռուպցիոն սխեմա՝ երեխաների որդեգրման համակարգում»: Փոխնախարարը արձագանքեց, որ նախագծի նպատակն է որդեգրումն ավելի թափանցիկ դարձնելու: Ներկայումս ծնողներն են ընտրում երեխաներին, հիմա համապատասխան խումբը կառաջարկի, որ իրենք որդեգրեն երեխա՝ չափանիշներին համապատասխան»:

Քրմոյանը վստահեցրեց, որ որդեգրման համար խոչընդոտը միայն արհեստական խնդիրները չեն, օրինակ, աուտիզմով, կամ հիվանդ երեխաների որդեգրում են միայն արտասահմանցիները:

Միջազգային պրակտիկայում, ըստ Միքայել Մելքումյանի, 50 տարեկանից բարձր մարդիկ չեն կարող երեխա որդեգրել: Նախագծում նույնպես շեմ է սահմանվել: Մելքումյանին սա անհանգստացրել է: Նրա խոսքով՝ 50-ից բարձր նոր հորիզոններ են բացվում, այդ թվում նաեւ որդեգրման իրենց պարտականությունները կատարելու համար:

Սուրեն Քրմոյանը բացատրեց, որ ոչ թե 50 տարեկանն են ամրագրել, այլ որդեգրողի եւ որդեգրվողի միջեւ 50 տարվա տարբերություն չպետք է լինի. «Եթե դու 50 տարեկան ես, պետք է 2-3 տարեկան ամենաշատը որդեգրես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031