ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չգիտի`2018-ից հետո ինքը կշարունակի՞ մնալ ԱԺ նախագահի պաշտոնում, թե`ոչ: «Ինչպես ժողովուրդը որոշի»,-լրագրողներից մեկի հարցին այսօր այսպես պատասխանեց ԱԺ նախագահը:
Դիտարկմանը, որ Սահմանադրությունը ԱԺ նախագահի փոփոխության հարց չի դնում ի տարբերություն նախագահի եւ վարչապետի, իր կարծիքով իր թիմը կդնի՞ այդ հարցը, Արա Բաբլոյանն ասաց`ժամանակը ցույց կտա:
Նա նաեւ ասաց, որ ՀՀԿ-ն նախագահի հարց չի քննարկել: Aravot.am-ի հարցն էլ`իր կարծիքով նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը`համայնքների միության վեցերորդ համաժողովում չէ՞ր փաստում, որ նախագահը «գործնական քայլեր» է անում վարչապետ դառնալու համար, Արա Բաբլոյանն անպատասխան թողեց:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ