Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր դատարանները լինելո՞ւ են անկախ, թե՞ շարունակելու են մնալ քաղաքական կրյուչոկից կախված». Նաիրա Զոհրաբյան

Դեկտեմբեր 19,2017 15:51

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը այսօր ԱԺ-ում «Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ իր մտահոգությունները հայտնեց դատական համակարգում կոռուպցիայի մասին: Նա ասաց, որ վերջին շրջանում ավելի հաճախ ենք լսում դատավորների ձերբակալությունների մասին՝ կոռուպցիոն երեւույթների մասին. «Սա մտածելու առիթ է տալիս, թե որտեղ են այդ կոռուպցիայի արմատները»: Ըստ նրա, այն, որ Հայաստանում տարիներով գործեր են քննվում, սա նույնպես կոռուպցիոն ռիսկ ունի. «Այն ռեժիմը, որ հիմա մենք փորձում ենք քննարկել, խնդիրը չի լուծելու: Պետք է կարողանանք նոր կարգավորումներ մտցնել»:

Նա առաջարկեց, որ եթե դատարանները ծանրաբեռնված են, կարելի է ռոտացիոն սկզբունքը կիրառեն: Ըստ նրա, կան դատավորներ, որ անգործությունից ճանճ են քշում եւ ամիսը մեկ-երկու գործ են քննում:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ «Այս օրենսգիրքը արագացված ընդունելով՝ ամենակարեւոր հարցի պատասխանը չենք ստանալու՝ մեր դատարանները լինելո՞ւ են անկախ, թե՞ շարունակելու են մնալ քաղաքական կրյուչոկից կախված թիվ մեկ իշխանության պատասխանատուի: Եվրոպացիները ամեն անգամ զարմանում են, ասում են, դուք ունեք փայլուն օրենսդրություն, ամեն անգամ բարեփոխում եք: Այդ մարդիկ չեն հասկանում, թե ինչպես մի երկրում կարող է լինել երկու իրականություն՝ վիրտուալ իրականությունը, որը ունենք օրենսդրությունում, վիրտուալ կյանք, որտեղ օրենսդրության, Սահմանադրության մակարդակով ամեն ինչ հրաշալի է եւ ունենք ռեալ կյանք, որտեղ բացարձակապես այլ խաղի կանոններ են»:

Ըստ նրա, եթե դատարանները անկախ չեն լինելու, սա հերթական մեռելածին օրենսդրական նախաձեռնությունն է, վիրտուալ կյանքում էլի ամեն ինչ լավ է լինելու, իրականությունում վիճակը «կատաստրոֆիկ» է մնալու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031