Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Դավիթ ջան, եղբայր, թող հացադուլը ու գնացեք կառավարության հետ աշխատեք» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 19,2017 15:46

«Ես իրենց հորդորում եմ, որ մաքսիմալիստական ցանկություններն ու նպատակները կարող են հիասթափություն առաջացնել։ Դե հիմա տղաներ են, ունեն իրենց ծրագրերը։ Ինձ մնում է մի բան՝ իրենց խնդրել վերադառնալ բանակցությունների»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Խոսքն այն մասին էր, որ տարկետման իրավունքի դեմ պայքարող երիտասարդները կրկին հացադուլ են հայտարարել: Հիշեցնենք, երբ նախագծի ընդունումից առաջ երիտասարդները բողոքի ցույցեր էին իրականացնում եւ կրկին հացադուլ էին հայտարարել, Էդուարդ Շարմազանովը նրանց ընդունեց եւ համաձայնություն ձեռք բերվեց հացադուլից դուրս գալու ու կառավարության հետ բանակցություններ վարելու մասին :

Էդուարդ Շարմազանովը մանրամասնեց, ուսանողները երկու առաջարկ են ներկայացրել, որը պաշտպանության նախարարությունը մերժել է, իսկ մյուսի վրա աշխատում են։ Ասում է`ինքը տղաներին ասել է, որ քննարկումները փոխզիջումային են լինելու. «Ես կարծում եմ, որ մաքսիմալիստական չափանիշներ դնելը որևէ տեղ չտանող ճանապարհ է»:

«Ափսոսում եմ, որ տղաները գնացին այդ ճանապարհով։ Խնդրում եմ իրենց դուրս գալ հացադուլից ու շարունակել քննարկումները։ Դավիթ ջան, եղբայր, թող հացադուլը ու գնացեք կառավարության հետ աշխատեք, հացադուլը ճիշտ չի էլի»,-հավելեց նա։

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031