Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նենց չի, որ ժողովուրդ ջան, ստեղից Աջափնյակ գնացեք հասեք ոնց ուզում եք». Գեւորգ Կոստանյանը բողոքում է

Դեկտեմբեր 19,2017 15:32

ԱԺ-ում «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծի» քննարկումն է

Ըստ այս նախագծի առաջարկվում է, որ գործը, երբ եկավ դատարան, ոչ թե անպայման քննվի հենց այդ վարչական շրջանի դատարանում, այլ այն դատարանում, որը այդ պահին քիչ ծանրաբեռնված է:

Նպատակն այն է, որ դատավորների ծանրաբեռնվածությունը նվազեցնեն: ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանը հարցրեց՝ առաջին հայացքից այդպես, ասենք, Նոր Նորքի գործը կգնա Աջափնյակ, բայց այդպես հնարավոր չէ՞, որ 30-40 վկա ունեցող գործ լինի ու վկաները անընդհատ նիստերին չմասնակցեն, որովհետեւ չկարողանան Նոր Նորքից գնան հասնեն Աջափնյակ: Իսկ ամեն վկայի չներկայանալու դեպքում գործերը պետք է հետաձգվեն: Ուստի Կոստանյանը հարցրեց՝ սոցիալական տեսակետից խնդիր չէ՞, որ գործի մասնակիցները պետք է սիստեմատիկ դատավարության ընթացքում գնան հասնեն այլ վարչական շրջանի դատարան:

Փոխնախարարը պատասխանեց, որ մեր քաղաքն այդքան մեծ չի, որ դա խնդիր դիտենք. «Ես այդտեղ խնդիր չեմ տեսնում»: Նա ասաց, որ քաղաքացիական գործերով անձի համար ավելի կարեւոր է, որ իր գործը արագ քննվի, քան ինքը Աջափնյակ չհասնի:

Արթուր Հովհաննիսյանը նաեւ մարզերի օրինակը բերեց, թե մարզերի բնակիչները բա ո՞նց են անում, մի քաղաքից այլ քաղաք են գնում: Գեւորգ Կոստանյանն էլ ծիծաղեց. «Մարզի օրինակն եք բերում, փոխանակ մարզերի խնդիրը լուծեք, բերում Երեւանը հասցնում եք մարզերի մակարդակի, դա անընդունելի է»:

Ըստ Կոստանյանի, միջազգային պրակտիկայում դատավորների քանակն են ավելացնում, եթե ծանրաբեռնված են, ոչ թե այսպես բաշխում են դատավորների մեջ. «Կոնցեպցիան եմ ուզում հասկանամ, կիլոմետրաժով չենք չափում: Իսկ քաղգործերով դա առավելապես պրոբլեմ է, որովհետեւ հայցվոր, պատասխանող, վկաներ, որոնք իր հարեւաններն են, վկայի համար իր նյութական հարցերն էլ պիտի լուծես, որ գնա հասնի, տրանսպորտի հարցը, նենց չի, որ ժողովուրդ ջան, ստեղից Աջափնյակ գնացեք հասեք ոնց ուզում եք»:

Արթուր Հովհաննիսյանն էլ պատասխանեց, որ եթե կողմը ցանկանա, այդ ծախսը կբռնագանձվի պարտվող կողմից: Փոխնախարարն ասաց, որ դատավորների թիվը չեն ցանկանում մի տեղից տեղափոխել մյուս տեղ, սա ավելի օպտիմալ լուծում է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031