2017 թվականի դեկտեմբերի 19-ին ք.Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ:
Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի միջազգային անօրինական շրջանառության դեմ պայքարի, ինչպես նաև նախաքննության ոլորտում համագործակցության, տեղեկատվության փոխանակման և այլ հարցեր:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն
19.12.2017թ.