Լրահոս
Օրվա լրահոսը

Միջոցառումներ և ամանորյա նվերներ՝ հաշմանդամություն ունեցող և կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների համար

Դեկտեմբեր 19,2017 14:24

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը կազմակերպել է միջոցառումներ, որոնց նպատակն է աջակցել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող և հաշմանդամություն ունեցող երեխաներին: Դրանցից մեկն իրականացվել է «Բարի մամա» հասարակական բարեգործական կազմակերպության հետ համատեղ՝ շուրջ 120 երեխաների համար, որի ժամանակ երեխաները նաև ստացել են ամանորյա նվերներ՝ քաղցրավենիք և հուշանվերներ:

Ավան վարչական շրջանի մշակույթի տանն էլ կազմակերպվել է ձեռքի աշխատանքների ցուցահանդես-մրցույթ՝ Երևանի մի քանի հատուկ դպրոցների շուրջ 130 աշակերտների համար: Այստեղ ևս երեխաներին հաճելի անակնկալ էր սպասվում. միջոցառման ավարտին նրանք ստացել են ամանորյա նվերներ՝ ձմեռային գլխարկներ, քաղցրավենիք, օծանելիք:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031