Ռուսաստանի ռազմական պատվիրակությունը ժամանել է Երևան՝ սինխրոնացնելու Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միասնական համակարգի մասին համաձայնագրի իրավական հիմքերը, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաալիքը:
Հայաստանի զինված ուժերի հակաօդային դիվիզիան իրականացնում է երկու կարևոր առաջադրանք՝ պաշտպանում է սեփական երկրի օդային տարածությունը և ՀՕՊ միասնական համակարգի մասին պայմանագրի շրջանակում՝ Ռուսաստանի հարավային սահմանները:
Հայաստանի զինված ուժերի ՀՕՊ վարչության ղեկավար Ամեն Վարդանյանն ասել է, որ պետական սահմանը և օդային տարածությունը ռուսական օդատիեզերական ուժերի և հայկական ՀՕՊ-ի համատեղ ջանքերով իրականացնում են համատեղ ռազմական, տակտիկական նախավարժանքներ, իրականացվում են համատեղ զորավարժություններ:
Հայ և ռուս հրթիռավարներից բացի, «Էրեբունի» օդանավակայանում հերթապահում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ՄիԳ-29 էսկադրիլը, որն ամեն պահի պատրաստ է օդ բարձրանալ: Կործանիչները պատկանում են Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազային:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ