Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Մենք «Ծառուկյան» դաշինքին բուրժուադեմոկրատական հեղափոխություն չենք առաջարկել»

Դեկտեմբեր 19,2017 13:57

«Կա իշխանությանը զուգահեռ գործող համակարգ, որը պատրաստ է իր վրա պատասխանատվություն վերցնել: Իսկ թե գործընթացներն ինչպես կստացվեն՝ հաջողված, թե՞ անհաջող, դա արդեն ժամանակի խնդիր է: Մենք գտնում ենք, որ այս առաջադրումը «Ելք» դաշինքի կողմից միանշանակ դրական ազդեցություն է ունենալու մեր դաշինքի համար»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

Հիշեցնենք, «Ելքը» նախագահի իր թեկնածուին արդեն առաջադրել է Արտակ Զեյնալյանին, նաեւ դիմել են «Ծառուկյան» դաշինք խմբակցությանը՝ սատարելու իրենց թեկնածուին:

Արամ Սարգսյանը բացատրում է` իրենք այսպիսով ուզում են ցույց տալ, որ որպես ընդդիմություն պատրաստ են մասնակցել քաղաքական գործընթացներին, ունեն համապատասխան ռեսուրսներ եւ ծրագրային նպատակներ, որ ունեն մարդիկ, ովքեր չեն պատրաստվում Ղարաբաղը ծախել, կարող են բանակցել:

Հարցին`«Ծառուկյան» դաշինքին դիմելու իրենց քայլով հնարավո՞ր է, որ ցանկացել են ցույց տալ`իրո՞ք ընդդիմադիր ուժ է «Ծառուկյան» դաշինքը, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Մենք ուզում ենք ցույց տալ, որի արժանի ուժ ենք՝ իշխանությանը փոխարինելու համար: Իսկ ով է ընդդիմադիր, թե ընդդիմադիր չէ, իրենց հարցրեք: Իրենք ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցության բոլոր հնարավորություններից օգտվել են, հետեւաբար, մեր երկրի օրենքներով, իրենք ընդդիմադիր են: Կպաշտպանեն մեր թեկնածուին, թե այլ մեկին`իրենց որոշելու խնդիրն է: Մենք մեր քայլն արել ենք, մենք գտնում ենք, որ Արտակ Զեյնալյանն արժանի մարդ է՝ նոր Սահմանադրությամբ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար»:

Արամ Սարգսյանը հստակեցրեց` իրենք «Ծառուկյան» դաշինքին չեն առաջարկում բուրժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնել. «Դուք խառնում եք էծն ու ոչխարը. դա քաղաքագիտական մանիպուլյացիա է, որը անում են համապատասխան տեղից: Մենք բուրժուադեմոկրատական հեղափոխություն չենք առաջարկում, չենք ասում՝ ձեր թեկնածուին մի առաջադրեք: Մենք ասում ենք՝ նայեք ձեր հարմարությանը»:

Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հնարավոր առաջադրմանը, Արամ Սարգսյանն ասաց, որ ինքը կարող է միայն տղամարդավարի երաշխավորել Արտակ Զեյնալյանի համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031