Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական բանտում ոչ մուսուլմանական կրոնական գրականությունն արգելված է. Լապշին

Դեկտեմբեր 19,2017 13:50

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն ավելի վաղ ազատազրկման էր դատապարտվել Ադրբեջանում, իսկ հետո ազատ արձակվել, իր բլոգում նոր գրառում է կատարել, որում պատմում է, որ «ադրբեջանական բանտերում արգելված է ցանկացած կրոնական գրականություն, բացի մուսուլմանականից»:

«Երբ Ադրբեջանի նախագահի կնոջ՝ Մեհրիբան Ալիևի անձնական ինքնաթիռն ինձ Մինսկից տեղափոխեց Բաքու, ինձ մոտ մի քանի գիրք կար: Դրանց թվում՝ հրեական Թորան և ուղղափառ քարոզիչ Հայր Արսենիի կյանքի մասին պատմվածքների ժողովածու: Առաջինն ինձ նվիրել էր Բելառուսում Իսրայելի գլխավոր հյուպատոս Յուլյա Սպիվակովա-Ռաչինսկին, իսկ երկրորդն ուղարկել էր Նաստյան՝ իմ լավ ընկերը Եկատերինբուրգից: Բաքվի մեկուսարանում, երբ ինձ խուզարկում էին, բանտապահները երկու գիրքն էլ ցուցադրաբար գցեցին հատակին՝ ասելով՝ «չկա աստված՝ Ալլահից բացի», իսկ հետո արդեն գետնին ընկած գիրքը ոտքով հրեցին անկյուն, որտեղ աղբարկղն էր: Ու չնայած, որ ես հավատից բավականին հեռու մարդ եմ, նման վերաբերմունքը գրքի, այլն էլ կրոնական գրքի նկատմամբ, ինձ շատ տհաճ էր: Անգամ ամենաժլատ տոտալիտար Բելառուսում ոչ մեկը չէր արգելում կրոնական գրականություն կարդալ, և խցում հարևան թաթարները Ղուրան ունեին, մյուս խցակիցների կեսն էլ ՝ Աստվածաշունչ: Բայց Ադրբեջանում հանդուրժողականության ժամանակաշրջան է, եթե չեմ սխալվում, հետևաբար, եթե դուք մուսուլման չեք, ձեզ համար հեշտ չի լինի: Ակամա հիշեցի նացիստների կողմից գրքերի այրումը Ադոլֆ Հիտլերի իշխանության գալուց հետո»,- գրել է Ալեքսանդր Լապշինը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031