Լրահոս
Օրվա լրահոսը

«Յուրաքանչյուր նախագիծ քննարկվում է Ծառուկյանի հետ». Նաիրա Զոհրաբյանը` Գագիկ Ծառուկյանի բացակայությունների մասին

Դեկտեմբեր 19,2017 13:42

Parliamentmonitoring կայքն ամփոփել է այս նստաշրջանի բացակայությունների արդյունքները: Ամենաշատ բացակայած պատգամավորների թվում է նաեւ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Aravot.am-ի հետ զրույցում խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իր կարծիքով Գագիկ Ծառուկյանի դեպքում նման հարցադրում հնչեցնելը ճիշտ չէ. «Չկա որեւէ նախագիծ, որը խմբակցությունում քննարկելիս, Գագիկ Ծառուկյանը ներկա չլինի: Գագիկ Ծառուկյանը լսում է բոլորի կարծիքները, հայտնում է իր տեսակետը, որից հետո որոշում ենք կայացնում մեր քվեարկության ձեւի մասին: Չկա որեւէ նախագիծ, որ «Ծառուկյան» դաշինքը դնի շրջանառության մեջ առանց Գագիկ Ծառուկյանի հետ նախապես, հանգամանալից եւ մանրամասն քննարկելու`նաեւ հրավիրելով մեր փորձագետներին»:

Ի դեպ, դաշինքն այսօր շրջանառության մեջ է դրել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու նախագիծը, որով առաջարկվում է հանել ռեյտինգային ընտրակարգն`անցնելով իրական 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի:

«Բացի այդ, ես չէ, որ պիտի ասեմ, թե ինչ ծավալի աշխատանք է կատարում «Ծառուկյան» հիմնադրամը: Եթե ես հիմա ներկայացնեմ Գագիկ Ծառուկյանի ամենօրյա հանդիպումների գրաֆիկը, ոչ միայն իր ընտրատարածքի, այլ հանրապետության տարբեր մարզերի քաղաքացիների հետ, դուք կզարմանաք, թե ինչպե՞ս է հնարավոր 24-ժամյա ռեժիմում նման խիստ գրաֆիկ ունենալ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը`հավելելով. «Կան գործիչներ, իսկ Գագիկ Ծառուկյանը ես կարծում եմ այդ գործիչներից մեկն է, որոնց դեպքում տեխնիկական չափումները եւ մոնիտորինգները տեղին չեն»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031