Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Խի՞ ախպեր, ի՞նչ էի քեզ արել»,-ասել է վիրավոր ոստիկանը ՊՊԾ գունդը գրավածներից մեկին

Դեկտեմբեր 19,2017 13:29

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով դատական նիստում, ինչպես հայտնել էինք, այսօր հրապարակվում են ՊՊԾ գնդի գրավումից հետո արված քննչական գործողությունների արձանագրությունները:

Ըստ փաստաթղթերից մեկի՝ գործով կասկածյալ Վահե Պետրոսյանի մասնակցությամբ քննչական փորձարարություն է տեղի ունեցել գնդի ետնամասի ավտոտնակների եւ «Վարդանանք» կրթահամալիրի միջեւ ընկած տարածքում: Այդտեղից հայտնաբերվել են երկու «Մակարով» տեսակի ատրճանակներ եւ արցունքաբեր նռնակի նմանվող առարկա:

Վահե Պետրոսյանը քննիչներին հայտնել է, որ գործով մեկ այլ կասկածյալ Կարեն Հակոբյանի հետ մինչեւ ՊՊԾ գնդի գրավումը հանդիպել են ինչ-որ բնակարանում, որտեղ եղել են նաեւ Արայիկ Հակոբյանը եւ Մարտիրոս Հակոբյանը: Կարեն Հակոբյանը նշել է, որ արդեն ՊՊԾ գնդի դարպասների մոտ միասին եղել են մեկ ավտոմեքենայում: «Մեքենայի մեջ տեսել է սպիտակ պարկեր, ոտքը կպել է, բացվել է, եւ իր ենթադրությամբ՝ դրանցում եղել է հրազեն՝ ինքնաձիգ: Իջել են մեքենայից եւ տեսել «Կռազ» բեռնատարը, որի եւ պատի արանքով Կարեն Հակոբյանը մտել է ներս եւ տեսել մարդկանց»,-ասված է քննչական գործողության արձանագրության մեջ:

Կարեն Հակոբյանը նաեւ նշել է, որ զինված խմբի անդամներից Արմեն Բիլյանին տեսել է ինքնաձիգով. «ՊՊԾ գնդի դիտակետի միջանցքում մի վիրավոր ոստիկան է եղել»: Այդ ժամանակ Հակոբյանը հետեւյալ խոսակցությունն է լսել:

-Խի՞ ախպեր, ի՞նչ էի քեզ արել…

-Քեզ ասել էի՝ «կանգնի»: Լավ է, բախտդ բերել է, որ ձեռքից ես վիրավորվել, դրանից ոչ մեկը չի մեռել:

Կասկածյալը ՊՊԾ գունդը գրավածներից նաեւ լսել է. «Խախանդ մնացեք, բան չենք անելու», նաեւ երեք րոպե շարունակ կրակոցներ է լսել:

Կասկածյալներ Կարեն Հակոբյանը եւ Վահե Պետրոսյանը, իրենց պատմելով, ետնամասով հեռացել են ՊՊԾ գնդի տարածքից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031